Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Սա նրա լավագույն խաղերից մեկն էր․ Ալեգրին՝ Լեաուի մասին
27 Ապրիլ 2026

Սա նրա լավագույն խաղերից մեկն էր․ Ալեգրին՝ Լեաուի մասին

Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին խոսել է հարձակվող Ռաֆայել Լեաուի խաղի մասին Իտալիայի առաջնության 34-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ խաղում (0:0).

«Կարծում եմ՝ Ռաֆան լավ խաղաց, սա նրա այս մրցաշրջանի լավագույն ելույթներից մեկն էր։ Նա իր ներդրումն է ունեցել այս մրցաշրջանում՝ գոլային փոխանցումներ կատարելով և գոլեր խփելով, բայց նման խաղացողից չի կարելի սպասել առանձնահատուկ կայունություն։ Նա երբեք այդպիսին չի եղել, նույնիսկ չորս կամ հինգ տարի առաջ, որովհետև նա «վառվում» է ճիշտ պահին։

Նա օգնեց նաև պաշտպանությունում և  մի քանի արագացում ուներ, որոնց հետ վերջին շրջանում խնդիրներ էր ունեցել ֆիզիկական վիճակի պատճառով։ Նա շրջանցեց Բրեմերին և հետ փոխանցում կատարեց, այնպես որ սա նրա լավագույն խաղերից մեկն էր», — Ալեգրիի խոսքերը փոխանցում է Football Italia-ն՝ հղում անելով DAZN Italia-ին։

Նախորդ հոդվածը
Քրիսթալ Փելասի դեմ խաղը Սալահի համար վերջինը դարձավ Լիվերպուլի մարզաշապիկով
Հաջորդ հոդվածը
Ֆոքսիսը՝ բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։