Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ֆոքսիսը՝ բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն
27 Ապրիլ 2026

Ֆոքսիսը՝ բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն

Ավարտվեց բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը: Եզրափակիչում միմյանց հետ մրցեցին «Ֆոքսիսը» և «Արցախ Գոլսը (Շենգավիթ)»: 63:48 հաշվով հաղթեց «Ֆոքսիսը» և նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը:

Ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Սուսաննա Խաչատրյանը («Ֆոքսիս»)։ Նա վաստակեց 27 միավոր, 20 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց մեկ արդյունավետ փոխանցում։

Երրորդ տեղի համար պայքարում «Հատիսը» 92:70 հաշվով հաղթեց ՀԱԹ-ին։

Մրցաշրջան 2026 - ի լավագույններ ճանաչվեցին.

Խաղարկող՝ Ժաննա Խաչատրյան («Հատիս»)

Պաշտպան՝ Հռիփսիմե Սարգսյան (ՀԱԹ)

Թեթև հարձակվող՝ Մարի Մաթևոսյան («Արցախ Գոլս (Շենգավիթ)»)

Ծանր հարձակվող՝ Փալիգ Սեմերջյան («Ֆոքսիս»)

Կենտրոնական՝ Սուսաննա Խաչատրյան («Ֆոքսիս»)

Երիտասարդ խաղացող՝ Սոֆա Առաքելյան («Արցախ Գոլս (Շենգավիթ)»)

MVP-ն բաժին է հասել Մերի Գրիգորյանին («Ֆոքսիս»)

Նախորդ հոդվածը
Սա նրա լավագույն խաղերից մեկն էր․ Ալեգրին՝ Լեաուի մասին
Հաջորդ հոդվածը
Աշխարհի գավաթ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ մեդալ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։