BazaResidence
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում| Ալաշկերտը նորեկ ունի| Հայտնի են կանանց Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում| Նոան նոր մրցաշրջանին կնախապատրաստվի Սլովենիայում| Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն առաջին փուլ. հայտնի են վիճակահանության արդյունքները| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն|
Տիգրան Բարսեղյանը մոտ է տպավորիչ նվաճման
27 Ապրիլ 2026

Տիգրան Բարսեղյանը մոտ է տպավորիչ նվաճման

Սլովակիայի առաջնության չեմպիոնական փուլում «Սլովանի» հերթական հաղթանակը թիմին ևս մեկ քայլով մոտեցրել է չեմպիոնի կոչմանը: Այժմ Բրատիսլավան ներկայացնող թիմն ունի 62 միավոր և 7 միավորով առաջ է «Դունայսկա Ստրեդայից»: Առաջնության ավարտին մնացել է երեք տուր: Այդ երեք խաղերից նույնիսկ մեկում տարած հաղթանակը «Սլովանին» կդարձնի երկրի չեմպիոն:

Մոտալուտ տիտղոսը հինգերորդը կլինի Հայաստանի հավաքականի նախկին եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանի համար: Նախորդ չորս առաջնություններում Տիգրան Սլովանի հետ դարձել է չեմպիոն: Մրցաշրջանի որոշիչ հատվածում 32-ամյա ֆուտբոլիստը հիանալի մարզավիճակ է հավաքել՝ նախորդ 8 խաղում խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: Ապրիլի 26-ին Տիգրանը միակ գոլն էր խփել «Սպարտակ Տրնավայի» դեմ մրցավեճում:

Եթե Բարսեղյանը դառնա Սլովակիայի հնգակի չեմպիոն, ապա կհամարվի նաև երկրի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկը: Այս պահին Սլովակիայի չեմպիոն ավելի շատ անգամ դարձել են ընդամենը հինգ խաղացողներ:

Հիշեցնենք, որ Տիգրանն ընդամենը 4,5 տարի է խաղում Սլովակիայում:

Նախորդ հոդվածը
Ատում եմ քեզ, դու կործանել ես իմ կյանքը. Արսենալի երկրպագուի խոսքերը՝ Գվարդիոլային
Հաջորդ հոդվածը
Բառերն էլ էին ավարտվել. Ինչու է Ռուբեն Նազարեթյանը հեռացել հավաքականից (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։