BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Մենք հարևաններ ենք, բայց վաղը խաղադաշտում թեժ պայքար եմ ակնկալում․ Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
19 Մարտ 2025

Մենք հարևաններ ենք, բայց վաղը խաղադաշտում թեժ պայքար եմ ակնկալում․ Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Ազգերի լիգայի B դիվիզիոնի Հայաստան-Վրաստանի դիմակայության առաջին խաղից առաջ կայացել է Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլի մամուլի ասուլիսը։

«Նախկինում միշտ ունեցել ենք Վրաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ, ովքեր նաև մասնակցել են Եվրոպայի առաջնությանը, եթե հիմա նրանք չկան, նշանակում է, պատրաստ չեն։ Բայց դա ինձ համար մեծ խնդիր չէ։ Սա դերբի է ու կարծում եմ վաղը մեզ բարդ խաղ է սպասվում։ Իմ ֆուտբոլիստները պատրաստ կլինեն վաղվա խաղին ու կանեն ամեն ինչ հաղթանակի համար։

Ծանոթ եմ Ջոն վան 'տ Սխիպին այնքանով, որ գիտեմ աշխատել է Հունաստանի հավաքականում ու «Այաքսում»։ Կարծում եմ, սա լավ նորություն է ձեզ համար։ Վերջին տարիներին Հայաստանի հավաքականը լավ է հանդես գալիս։ Իհարկե, վերջին ժամանակները Հայաստանի համար լավը չեն։ Մենք հարևաններ ենք, վայց վաղը խաղադաշտում թեժ պայքար եմ ակնկալում», - ասել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 20-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 21։00-ին։

Նախորդ հոդվածը
Երկրպագուների միասնական երթ Հայաստան - Վրաստան խաղից առաջ
Հաջորդ հոդվածը
Վաղը լավ հանդիպում է սպասվում, Երևանում ֆուտբոլային տոն է լինելու․ Վարազդատ Հարոյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։