BazaResidence
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Էրիկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի| Սարդարապատի տպավորիչ նորամուտը ՀՊԼ-ում. վստահ հաղթանակ՝ Վանի նկատմամբ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Բալեյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար| Լևոն Պետրոսյանը խփել է Սարդարապատի՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում առաջին գոլը| Հպարտություն և հուզմունք էր. Ջանես Նազարյանը՝ հայկական եռագույնով Բաքվում պատվո շրջան կատարելու մասին| Ազատ ոճային Դավիթ Բալեյանը դուրս է եկել Բաքվում ընթացող աշխարհի Մ17 առաջնության կիսաեզրափակիչ|
Մանչեսթեր Յունայթեդը ռևանշի հասավ Բրենտֆորդի նկատմամբ
28 Ապրիլ 2026

Մանչեսթեր Յունայթեդը ռևանշի հասավ Բրենտֆորդի նկատմամբ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթեց «Բրենտֆորդին»: Առաջին խաղակեսում «կարմիր սատանաների» կազմում գոլեր խփեցին Կազեմիրոն ու Բենյամին Շեշկոն: Սլովենացուն գոլային փոխանցում կատարեց Բրունու Ֆերնանդեշը, ինչը 19-րդն էր նրա համար այս մրցաշրջանում: ԱՊԼ-ի պատմության ռեկորդը կրկնելու համար պորտուգալացուն մնաց ընդամենը մեկ գոլային փոխանցում:

Հանդիպման վերջնամասում «Բրենտֆորդի» միակ գոլը հեղինակեց Մատիաս Յենսենը: Մայքլ Քարիկի գլխավորած թիմը 61 միավորով շարունակում է զբաղեցնել երրորդ տեղը: 34-րդ տուրի արդյունքներով Քիթ Էնդրյուսի թիմը 48 միավորով դուրս մնաց եվրագավաթային գոտուց և այժմ 9-րդ տեղում է:

«Մանչեսթեր Յունայթեդը» «Բրենտֆորդին» պարտվել էր նախորդ երկու խաղերում:

 

Նախորդ հոդվածը
Կարեն Խաչանով-Յակուբ Մենշիկ խաղում որոշիչ էր խելահեղ թայ-բրեյքը
Հաջորդ հոդվածը
Բավարիայում հայտնել են՝ Քեյնը կխաղա այլ դիրքում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։