BazaResidence
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Էրիկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի| Սարդարապատի տպավորիչ նորամուտը ՀՊԼ-ում. վստահ հաղթանակ՝ Վանի նկատմամբ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Բալեյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար| Լևոն Պետրոսյանը խփել է Սարդարապատի՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում առաջին գոլը| Հպարտություն և հուզմունք էր. Ջանես Նազարյանը՝ հայկական եռագույնով Բաքվում պատվո շրջան կատարելու մասին| Ազատ ոճային Դավիթ Բալեյանը դուրս է եկել Բաքվում ընթացող աշխարհի Մ17 առաջնության կիսաեզրափակիչ|
Sportico-ն ներկայացրել է աշխարհի 10 ամենաթանկարժեք ակումբները
28 Ապրիլ 2026

Sportico-ն ներկայացրել է աշխարհի 10 ամենաթանկարժեք ակումբները

Sportico պորտալը ներկայացրել է 2026 թվականի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների թարմացված վարկանիշը։

Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել ակումբների բաց ֆինանսական հաշվետվությունները, Deloitte-ի ուսումնասիրության տվյալները (մասնավորապես՝ Football Money League-ը), ֆուտբոլային ֆինանսների մասնագետների վերլուծությունները, ինչպես նաև հենց հրատարակության սեփական հաշվարկները։

Ակումբների եկամուտները գնահատվել են երեք հիմնական ուղղություններով՝ հեռուստատեսային իրավունքներ, կոմերցիոն գործունեություն և matchday (խաղային օրվա եկամուտներ)։

Թոփ-50-ում ամենաշատ ներկայացուցիչներ ունեցել է Major League Soccer-ը՝ 18 ակումբ (ԱՄՆ), սակայն նրանցից ոչ մեկը չի հայտնվել առաջին տասնյակում։

Վարկանիշի առաջատարը դարձել է «Ռեալ Մադրիդը»՝ 7.7 միլիարդ դոլար գնահատմամբ։ Հատկանշական է, որ թոփ-10-ում անմիջապես վեց տեղ զբաղեցրել են Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները։

2026 թվականի աշխարհի ամենաթանկ ակումբների թոփ-10-ը՝

  1. Ռեալ Մադրիդ — 7.7 մլրդ դոլար
  1. Բարսելոնա — 6.65 մլրդ դոլար
  1. Մանչեսթեր Յունայթեդ — 6.47 մլրդ դոլար
  1. Բավարիա — 5.78 մլրդ դոլար
  1. Լիվերպուլ — 5.74 մլրդ դոլար
  1. Մանչեսթեր Սիթի — 5.7 մլրդ դոլար
  1. Արսենալ — 5.43 մլրդ դոլար
  1. ՊՍԺ — 5 մլրդ դոլար
  1. Չելսի — 4 մլրդ դոլար
  1. Տոտենհեմ — 3.5 մլրդ դոլար

Նախորդ հոդվածը
Բավարիայում հայտնել են՝ Քեյնը կխաղա այլ դիրքում
Հաջորդ հոդվածը
Ուշուիստ Տանյա Հովհաննիսյանը՝ Թայձիցյուան մրցաձևի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։