BazaResidence
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին | Ավան Ակադեմիան հայտարարում է 2021-22 թվականին ծնված երեխաների ընդունելություն| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Էրիկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի| Սարդարապատի տպավորիչ նորամուտը ՀՊԼ-ում. վստահ հաղթանակ՝ Վանի նկատմամբ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Բալեյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար| Լևոն Պետրոսյանը խփել է Սարդարապատի՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում առաջին գոլը|
Արդյունքները խոսում են իրենց մասին. Մագուայերը՝ Մանչեսթեր Յունայթեդում Քերիկի աշխատանքի մասին
28 Ապրիլ 2026

Արդյունքները խոսում են իրենց մասին. Մագուայերը՝ Մանչեսթեր Յունայթեդում Քերիկի աշխատանքի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Մայքլ Քերիրկի աշխատանքի մասին։ Ապրիլի 27-ին մանչեսթերյան թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի խաղում 2:1 հաշվով հաղթել է «Բրենթֆորդին»։

«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ արդյունքները մեծապես ամրապնդում են վստահությունը Մայքլ Քերիկի նկատմամբ։ Երբ նա նոր էր եկել, մեզ սպասում էին երկու բարդ հանդիպումներ՝ «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ, և կարծում եմ՝ բոլորը նայում էին դրանց ու մտածում՝ «օ՜ ոչ»։ Բայց մենք կարողացանք վաստակել վեց միավոր։

Բոլորը հավատացին դրան, մենք համախմբվեցինք և ձեռք բերեցինք վստահություն։ Մենք գիտենք, որ կարող ենք գոլեր խփել ցանկացած իրավիճակից։ Կարծում եմ՝ այս սխեմայով դեռ շատ բան կարող ենք բարելավել։ Մենք կարող ենք պաշտպանությունում գործել որպես մեկ ամբողջություն և դաշտում շարժվել շատ ավելի արագ՝ այնպես, ինչպես պետք է։

Արդյունքները խոսում են իրենց փոխարեն․ նոր մարզչի գալուց և խաղային սխեմայի փոփոխությունից հետո մենք սկսել ենք հաջողությունների հասնել։ Կարծում եմ՝ նախորդ խաղերում, երբ այստեղ էր Ռուբեն Ամորիմը, շանսերը 50/50 էին, բայց մենք մշտապես պարտվում էինք։

Հիմա, կարծես, ամեն ինչ հակառակն է․ մենք զգալիորեն առաջընթաց ենք գրանցել խաղի երկու կողմերում։ Մենք շատ ավելի վստահ ենք պաշտպանվում մեր դարպասի մոտ և միևնույն ժամանակ սովորել ենք սառնասրտորեն ու արդյունավետ գործել մրցակցի դարպասի մոտ», — Մագուայրի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Մայքլ Կեռրիկը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2026 թվականի հունվարի 13-ին։ Նրա հետ պայմանագիրը կնքված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Նա փոխարինել է Ռուբեն Ամորիմին, որն ազատվել է աշխատանքից հունվարի 5-ին։

34 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ վաստակելով 61 միավոր։

Նախորդ հոդվածը
Բրիստոլ Սիթին Ջերարդին մարզչական աշխատանք է առաջարկում հաջորդ մրցաշրջանում
Հաջորդ հոդվածը
Խորվաթիայի ազգային հավաքականն աջակցել է Լուկա Մոդրիչին հաջող վիրահատությունից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։