BazaResidence
Հայտնի են Փյունիկի ու Ալաշկերտի մրցակիցները ԿԼ-ի որակավորման 1-ին փուլում| Հայտնի է Արարատ-Արմենիայի մրցակիցը ՉԼ-ի որակավորման առաջին փուլում| Փյունիկն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սլովենիայում| Էդուարդ Սպերցյանը` Կրասնոդարի 2025/26 մրցաշրջանի լավագույն խաղացող| Ալաշկերտի հավանական մրցակիցները՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում | Արաս Օզբիլիսը՝ Ուրարտու-2-ի գլխավոր մարզիչ|
Մադրիդ․ Սիները թայ-բրեյքում առանց միավոր տալու դուրս եկավ կիսաեզրափակիչ
29 Ապրիլ 2026

Մադրիդ․ Սիները թայ-բրեյքում առանց միավոր տալու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Մադրիդում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 2։0 հաշվով պարտության մատնեց 42-րդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Խոդարին։

Իտալացի թենիսիստը առաջին սեթում հաղթեց 6։2 հաշվով։ Երկրորդ սեթն ընթացավ առանց բրեյքների ու մրցախաղը, որը տևեց 1 ժամ 56 րոպե, տեղափոխվեց թայ-բրեյք, որտեղ Սիները առավելության հասավ 7։0 հաշվով։

Վիճակագրական տվյալների համաձայն, Սիները խաղում թույլ է տվել երկու կրկնակի սխալ՝ մրցակցի մեկի դիմաց, փոխարենը աշխարհի առաջին համարը կատարել է 6 էյս՝ Խոդարի 4-ի դիմաց։

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը կվիճարկեն հետևյալ զույգերը․

Արթուր Ֆիլս (21, Ֆրանսիա) - Իրժի Լեհեչկա (14, Չեխիա)
Կասպեր Ռուդ (15, Նորվեգիա) - Ալեքսանդր Բլոքս (69, Բելգիա)
Ֆլավիո Կոբոլի (13, Իտալիա) - Ալեքսանդր Զվերև (3, Գերմանիա)

Հիշեցնենք, որ աշխարհի 2-րդ ռակետ Կառլոս Ալկարասը վնասվածքի պատճառով հայտարարել էր այս մրցաշարը բաց թողնելու մասին։ Իսպանացին չի մասնակցի նաև Հռոմի «Մասթերսին» ու «Ռոլան Գարոսին»։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պայքարը լքել էր 1/16 եզրափակիչում՝ զիջելով Յակուբ Մենշիկին։

Նախորդ հոդվածը
ՀԳ․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցների անունները
Հաջորդ հոդվածը
Բրազիլիա-Արգենտինա․ Դա ֆանտաստիկ եզրափակիչ կլիներ․ Նեյմար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։