BazaResidence
Հայաստանի հավաքականը խաղ է անցկացնելու ԱՄՆ-ում| Արման Ծառուկյանը կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ| Էլինա Ավանեսյանը չի մասնակցել խաղին| Սալահը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում| ԿԼ․ Կիսաեզրափակիչ առաջին հանդպումների արդյունքները| ԵԼ․ Բրագան հաղթանակ կորզեց, իսկ անգլիական դիմակայությունում ուժեղ էր Նոթինգհեմը (տեսանյութ)|
Ֆուտբոլի Մ20 ԱԱ. Հայաստանում նախատեսվում է անցկացնել մինչև 30 խաղ, սպասվում է շուրջ 100 հազար երկրպագու
30 Ապրիլ 2026

Ֆուտբոլի Մ20 ԱԱ. Հայաստանում նախատեսվում է անցկացնել մինչև 30 խաղ, սպասվում է շուրջ 100 հազար երկրպագու

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով այս կարևոր իրադարձությանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ, ըստ նախնական ծրագրի, առաջնությունը կանցկացվի 2029 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։ Նրա խոսքով՝ այդ օրերին Հայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի:

«Սա իսկապես շատ մեծ իրադարձություն է, որովհետև, ըստ էության, մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո իր նշանակությամբ երկրորդ կարևորագույն մրցաշարն է։ Ծրագիրը դեռևս նախնական է և հնարավոր է՝ ենթարկվի որոշ փոփոխությունների, սակայն նախատեսվում է՝ Երևանում կանցկացվի մինչև 20 խաղ, իսկ Վանաձորում և Իջևանում միասին՝ մինչև 10 խաղ», – նշել է նախարարը՝ ընդգծելով նման մեծածավալ իրադարձությանը պատշաճ պատրաստվելու կարևորությունը։

ԿԳՄՍ նախարարը նաև հիշեցրել է, որ նախորդ տարում Կառավարությունն արդեն մի շարք որոշումներ է կայացրել մարզադաշտերի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Մասնավորապես, ներկայում ընթանում է Վանաձորի մարզադաշտի վերակառուցումը, որը պետք է համապատասխանի ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիային։ Վերակառուցման արդյունքում այն կունենա մինչև 12,000 հանդիսատես ընդունելու հնարավորություն։ Նախորդ տարի նաև որոշում է կայացվել Իջևանում նոր մարզադաշտի կառուցման վերաբերյալ, որը ևս կլինի նույն՝ չորրորդ կատեգորիայի․ «Արդեն իսկ ավարտել ենք հողի հետ կապված աշխատանքները՝ մարզպետի աշխատակազմի հետ համատեղ, և ունենք ստադիոնի կառուցման առաջարկը, որն առաջիկայում կներկայացվի Կառավարության քննարկմանը։ Նախորդ փուլում աշխատանքները բավականին ինտենսիվ են ընթացել, և այժմ էլ շարունակելու ենք համակարգված աշխատել, որպեսզի պատշաճ պատրաստվենք»։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում ՖԻՖԱ-ի գործընկերներն այց կիրականացնեն Հայաստան և կտրամադրեն առաջնության կազմակերպման հետ կապված առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը։ 

Նախորդ հոդվածը
Դիեգո Սիմեոնեն և նրա որդին բախում են ունեցել Արսենալի պաշտպանի հետ՝ հանդերձարան գնալուց առաջ
Հաջորդ հոդվածը
Հայաստանի գավաթ. հայտնի է նոմինալ դաշտի տերը եզրափակչում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։