BazaResidence
Հայաստանի հավաքականը խաղ է անցկացնելու ԱՄՆ-ում| Արման Ծառուկյանը կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ| Էլինա Ավանեսյանը չի մասնակցել խաղին| Սալահը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում| ԿԼ․ Կիսաեզրափակիչ առաջին հանդպումների արդյունքները| ԵԼ․ Բրագան հաղթանակ կորզեց, իսկ անգլիական դիմակայությունում ուժեղ էր Նոթինգհեմը (տեսանյութ)|
Բարսելոնան պատրաստ է դիտարկել Բալդեին, Կունդեին ու Կասադոյին վաճառելու տարբերակները
30 Ապրիլ 2026

Բարսելոնան պատրաստ է դիտարկել Բալդեին, Կունդեին ու Կասադոյին վաճառելու տարբերակները

«Բարսելոնան» կարող է բաժանվել Ալեխանդրո Բալդեից կամ Ժյուլ Կունդեից: Diario Sport-ի տեղեկությունների համաձայն՝ կատալոնացիները ստիպված կլինեն ինչ-որ մեկին վաճառել կազմն ուժեղացնելու համար, ուստի ակումբում որոշել են, թե ում կարելի է բաց թողնել՝ առանց թիմի խաղին վնաս հասցնելու:

Տարբերակներից մեկը Բալդեն է, ում ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Նա սկսել է ավելի քիչ խաղաժամանակ ստանալ, նրա պայմանագիրն ավարտվում է 2028-ին և «Բարսելոնան» ուսումնասիրում է շուկան՝ նոր ձախ պաշտպան գտնելու նպատակով: Կատալոնացիները չեն ստիպի Բալդեին հեռանալ, բայց գոհ կլինեն, եթե հաջողվի նրան վաճառել 50+ միլիոն եվրոյով: Այս հարցը թողնված է գործակալ Ժորժե Մենդեշի հայեցողությանը:

«Բարսելոնան» պատրաստ է նաև քննարկել Կունդեի վերաբերյալ առաջարկները, եթե առաջարկվող գումարները բավարարեն կատալոնյան ակումբին։ Ինքը՝ Ժյուլը, երջանիկ է ներկայիս թիմում և վայելում է գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի վստահությունը:

Տրանսֆերի ևս մեկ թեկնածու է Մարկ Կասադոն: «Բարսելոնան» մտադիր է նրան վաճառել, ոչ թե վարձակալությամբ տալ, թեև կիսապաշտպանը չի ցանկանում հեռանալ:

Նախորդ հոդվածը
ԵԼ, ԿԼ․ Կիսաեզրափակիչների մեկնարկային կազմերը․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան Սերբիայի գավաթի խաղարկության եզրափակիչում է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։