Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ցրվենա Զվեզդան Սերբիայի գավաթի խաղարկության եզրափակիչում է
30 Ապրիլ 2026

Ցրվենա Զվեզդան Սերբիայի գավաթի խաղարկության եզրափակիչում է

Սերբիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվել էր երկրորդ դիվիզիոնի (Սերբիայի Առաջին լիգայի) ներկայացուցիչ «Յեդինստվոյին» ու հաղթեց 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ֆրանկլին Տեբոն։ 43-րդ րոպեին Նիկոլա Պաունովիչը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 68-րդ րոպեին Բրունո Դուարտեն հաղթանակ ու եզրափակիչի ուղեգիր պարգևեց Սերբիայի նորընծա չեմպիոններին։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ընդգրկված էր «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում ու փոխարինվեց 80-րդ րոպեին։

Եզրափակիչում «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը «Վոյվոդինան» է, որը պայքարից դուրս էր թողել «Գրաֆիչարին»։

Նախորդ հոդվածը
Բարսելոնան պատրաստ է դիտարկել Բալդեին, Կունդեին ու Կասադոյին վաճառելու տարբերակները
Հաջորդ հոդվածը
Իրանը կխաղա ԱՄՆ-ում. ՖԻՖԱ-ն պետք է միավորի աշխարհը․ Ինֆանտինո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։