BazaResidence
Նապոլին գոլազուրկ ոչ-ոքի խաղաց | Հայաստանի Գավաթի եզրափակիչը կսպասարկեն արտասահմանցի մրցավարները| Ատլետիկոն հաղթեց Վալենսիային| ՊՍԺ-ն միավորներ կորցրեց| Բենիկ Հովհաննիսյանի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց Վանին (տեսանյութ)| Ռումինիայում շտապօգնության մեքենան արգելափակվել էր թաց դաշտում. օգնության են հասել ֆուտբոլիստները (տեսանյութ)|
ԲԿՄԱ-ն միավորներ խլեց 10 հոգով մնացած Ալաշկերտից (տեսանյութ)
Այսօր 17:58

ԲԿՄԱ-ն միավորներ խլեց 10 հոգով մնացած Ալաշկերտից (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր ԲԿՄԱ-ին։ Հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։

Արդեն 4-րդ րոպեին Կարեն Նալբանդյանը հեռահար հարվածով բացեց հանդիպման հաշիվը՝ խփելով առաջնությունում իր 11-րդ գոլը։ Տեսանյութը՝ այստեղ։ 60-րդ րոպեին իր 11-րդ գոլը հեղինակեց նաև Մոմո Տուրեն՝ հաշիվը դարձնելով 2։0։

61-րդ րոպեին կատարած խախտման համար 2-րդ դեղին քարտը ստացավ ու խաղադաշտից հեռացվեց «Ալաշկերտի» պաշտպան Ռոբերտ Հակոբյանը։

79-րդ րոպեին Սուրեն Կիրակոսյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 2 րոպե անց Հարություն Մանուկյանը հաշիվը դարձրեց 2։2։

Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» 44 միավորով 4-րդն է։ ԲԿՄԱ-ն 22 միավորով 7-րդն է։

Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում «Արարատը» Գյումրիում հաղթել էր «Շիրակին»։

19։00-ին կմեկնարկի «Գանձասար»-«Վան» մրցավեճը։ Վաղը կկայանան «Նոա»-«Փյունիկ» ու «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» հանդիպումները։

Նախորդ հոդվածը
Գանձասար-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Եթե ինչ-որ մեկն ուզում է քեզ վնասել, նա արժանի չէ քո ժամանակին. Արտետա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։