BazaResidence
Հայտնի են Փյունիկի ու Ալաշկերտի մրցակիցները ԿԼ-ի որակավորման 1-ին փուլում| Հայտնի է Արարատ-Արմենիայի մրցակիցը ՉԼ-ի որակավորման առաջին փուլում| Փյունիկն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սլովենիայում| Էդուարդ Սպերցյանը` Կրասնոդարի 2025/26 մրցաշրջանի լավագույն խաղացող| Ալաշկերտի հավանական մրցակիցները՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում | Արաս Օզբիլիսը՝ Ուրարտու-2-ի գլխավոր մարզիչ|
Բենիկ Հովհաննիսյանի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց Վանին (տեսանյութ)
02 Մայիս 2026

Բենիկ Հովհաննիսյանի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց Վանին (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Վանը» հյուրընկալվել էր «Գանձասարին» ու հաղթեց նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ գոլը, տուգանայինից կատարած շքեղ հարվածով, հեղինակեց Բենիկ Հովհաննիսյանը՝ 37-րդ րոպեին։

Այս հաղթանակի շնորհիվ Չարենցավանը ներկայացնող ակումբը 28 միավորով 6-րդ տեղում է։ «Գանձասարը» 21 միավորով 8-րդն է։



Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում «Արարատը» Գյումրիում հաղթել էր «Շիրակին»։ ԲԿՄԱ-ն ու «Ալաշկերտը» հաղթողին չէին պարզել։ Վաղը 19։00-ին զուգահեռաբար կմեկնարկեն «Նոա»-«Փյունիկ» ու «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» հանդիպումները։

Նախորդ հոդվածը
Ռումինիայում շտապօգնության մեքենան արգելափակվել էր թաց դաշտում. օգնության են հասել ֆուտբոլիստները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
ՊՍԺ-ն միավորներ կորցրեց

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։