BazaResidence
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում| Արարատ-Արմենիան ՉԼ առաջին խաղը կանցկացնի Աբովյանում| Կրկնակի հաղթանակ ԱՄՆ-ում․ Զավեն Անդրիասյանը՝ «2026 Chicago Summer Open»-ի չեմպիոն| Արարատ-Արմենիան ոչ-ոքի է ավարտել Հունգարիայի հավաքի առաջին ընկերական խաղը| Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է նոր մարզահագուստը| Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն|
Լևսկին հռչակվեց Բուլղարիայի չեմպիոն ու ընդհատեց Նոայի նախկին գլխավոր մարզչի հետ մրցաշրջանը սկսած Լյուդոգորեցի 14 անընդմեջ չեմպիոնության շարքը
03 Մայիս 2026

Լևսկին հռչակվեց Բուլղարիայի չեմպիոն ու ընդհատեց Նոայի նախկին գլխավոր մարզչի հետ մրցաշրջանը սկսած Լյուդոգորեցի 14 անընդմեջ չեմպիոնության շարքը

Բուլղարիայի առաջնության չեմպիոնական շրջանի 2-րդ տուրում «Լևսկին» ընդունել էր Սոֆիայի ԲԿՄԱ-ին ու հաղթեց նվազագույն հաշվով՝ հռչակվելով երկրի չեմպիոն։

«Լևսկին» ընդհատեց «Լյուդոգորեցի» 14 անընդմեջ չեմպիոնական տիտղոսների շարքը:

«Լևսկիի» համար սա առաջին չեմպիոնությունն էր 2009 թվականից ի վեր: Տիտղոսների ընդհանուր քանակով նրանց գերազանցում է միայն Սոֆիայի ԲԿՄԱ-ն՝ 31 տիտղոս ընդդեմ 27-ի: «Լյուդոգորեցն» ունի 14 տիտղոս:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկում «Լյուդոգրեցի» գլխավոր մարզչի պաշտոնում էր «Նոային» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան, որը 2024/25 մրցաշրջանում երևանյան ակումբի հետ դարձել էր Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր ու ակումբին դուրս էր բերել Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ։ Պորտուգալացի մարզիչը պաշտոնանկ արվեց Ռազգրադը ներկայացնող ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից նշանակումից 117 օր անց։ Բոլոր մրցաշարերում համակարգելով թիմի գործողությունները 23 խաղում, 47-ամյա մասնագետը տոնել էր 10 հաղթանակ, գրանցել 5 պարտություն ու 8 ոչ-ոքի։

Նախորդ հոդվածը
Մնում է սպասել. Ֆլիկը՝ Օսասունայի նկատմամբ հաղթանակի և հնարավոր չեմպիոնության մասին
Հաջորդ հոդվածը
Ես չեմ ուզում կանգ առնել․ 40-ամյա Էդին Ջեկոն՝ Շալկեի հետ Բունդեսլիգան նվաճելուց հետո խոսել է իր ապագայի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։