BazaResidence
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում| Արարատ-Արմենիան ՉԼ առաջին խաղը կանցկացնի Աբովյանում| Կրկնակի հաղթանակ ԱՄՆ-ում․ Զավեն Անդրիասյանը՝ «2026 Chicago Summer Open»-ի չեմպիոն| Արարատ-Արմենիան ոչ-ոքի է ավարտել Հունգարիայի հավաքի առաջին ընկերական խաղը| Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է նոր մարզահագուստը| Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն|
Մնում է սպասել. Ֆլիկը՝ Օսասունայի նկատմամբ հաղթանակի և հնարավոր չեմպիոնության մասին
03 Մայիս 2026

Մնում է սպասել. Ֆլիկը՝ Օսասունայի նկատմամբ հաղթանակի և հնարավոր չեմպիոնության մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Լա Լիգայի 34-րդ տուրում «Օսասունայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:1):

Կատալոնացիները չեմպիոն կդառնան, եթե այսօր «Ռեալը» միավորներ կորցնի «Էսպանյոլի» դեմ խաղում:

«Ֆուտբոլիստները տոնում են: Ես ուրախ եմ թիմի և ակումբի համար: Հանդիպումը շատ բարդ էր, հատկապես առաջին խաղակեսում: Մենք ուզում էինք հաղթել այստեղ: Խաղավերջում մենք լավ պաշտպանվեցինք:

Առաջին կեսում մենք նույնպես վերահսկում էինք խաղը, բայց երկրորդում դա ավելի լավ ստացվեց: Դե Յոնգի մուտքը պայմանավորված էր Գավիի դեղին քարտով, իսկ Ռեշֆորդը դուրս եկավ խաղադաշտ՝ խաղին արագություն հաղորդելու համար:

Այսօր մենք արեցինք մեր աշխատանքը. դա ամենակարևորն է: Այն, ինչ տեղի կունենա վաղը, արդեն մեր ձեռքերում չէ: Մրցաշարում հաղթանակը միշտ տոնում են՝ լինի դա վաղը, թե հաջորդ շաբաթ: Կտոնենք, երբ դա տեղի ունենա: Հիմա մեզ մնում է միայն սպասել», – ասել է Ֆլիկը DAZN-ի եթերում:

Նախորդ հոդվածը
Պորտուն՝ Պորտուգալիայի չեմպիոն․ Մոուրինյուի Բենֆիկան առաջնությունում չունենալով պարտություն՝ մնաց առանց տիտղոսի
Հաջորդ հոդվածը
Լևսկին հռչակվեց Բուլղարիայի չեմպիոն ու ընդհատեց Նոայի նախկին գլխավոր մարզչի հետ մրցաշրջանը սկսած Լյուդոգորեցի 14 անընդմեջ չեմպիոնության շարքը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։