BazaResidence
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում| Արարատ-Արմենիան ՉԼ առաջին խաղը կանցկացնի Աբովյանում| Կրկնակի հաղթանակ ԱՄՆ-ում․ Զավեն Անդրիասյանը՝ «2026 Chicago Summer Open»-ի չեմպիոն| Արարատ-Արմենիան ոչ-ոքի է ավարտել Հունգարիայի հավաքի առաջին ընկերական խաղը| Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է նոր մարզահագուստը| Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն|
Սիները ջախջախեց Զվերևին, հաղթեց Մադրիդի Մասթերսում ու գրանցեց յուրօրինակ ցուցանիշներ
03 Մայիս 2026

Սիները ջախջախեց Զվերևին, հաղթեց Մադրիդի Մասթերսում ու գրանցեց յուրօրինակ ցուցանիշներ

Յանիկ Սիները դարձավ Մադրիդի «Մասթերսի» չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին`2։0 (6։1, 6։2) հաշվով։ Նա գերմանացուն հաղթել է վերջին ինը մրցավեճում, իսկ նրանց դիմակայության ընդհանուր հաշիվը 10:4 է։ Ընդհանուր առմամբ, Սիները տարավ իր 23-րդ անընդմեջ հաղթանակը։

Իտալացին շրջանցեց Նովակ Ջոկովիչին ու Ռաֆայել Նադալին և սահմանեց ռեկորդ՝ հաղթելով հինգերորդ անընդմեջ «Մասթերսում»։ Սիների հաղթական շարքը սկսվել էր անցյալ տարվա նոյեմբերին, երբ նա նվաճեց Փարիզի տիտղոսը։ Այս տարի նա արդեն հաղթել է Ինդիան Ուելսի, Մայամիի և Մոնտե-Կառլոյի մրցաշարերում։

Սիներն առաջին անգամ հաղթեց այս մրցաշարում։ Այժմ նա ունի 9 «Մասթերսներից» 8-ի տիտղոսները. նույնքան ունի միայն Ռոջեր Ֆեդերերը, իսկ բոլոր ինը «Մասթերսներում» հաղթել է միայն Նովակ Ջոկովիչը։

24-ամյա իտալացու համար սա կարիերայի 28-րդ տիտղոսն է և իններորդը՝ այս կարգի մրցաշարերում։ Այս մրցաշրջանում նա արդեն հաղթել է չորս տիտղոս։

Նախորդ հոդվածը
Նոան ու Փյունիկը հաղթողին չպարզեցին
Հաջորդ հոդվածը
Ման․ Յունայթեդ-Լիվերպուլ խաղից առաջ մարզադաշտում գտնվող Ալեքս Ֆերգյուսոնի ինքնազգացողությունը վատացել է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։