Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ման․ Յունայթեդ-Լիվերպուլ խաղից առաջ մարզադաշտում գտնվող Ալեքս Ֆերգյուսոնի ինքնազգացողությունը վատացել է
03 Մայիս 2026

Ման․ Յունայթեդ-Լիվերպուլ խաղից առաջ մարզադաշտում գտնվող Ալեքս Ֆերգյուսոնի ինքնազգացողությունը վատացել է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը տեղափոխվել է հիվանդանոց Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Ֆերգյուսոնը գտնվել է «Օլդ Տրաֆորդում», երբ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Շտապօգնության մեքենան շոտլանդացուն տեղափոխել է հիվանդանոց։

Խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մայքլ Քերիկին հարցրել են Ֆերգյուսոնի առողջական վիճակի մասին, սակայն նա չի կարողացել թարմ տեղեկություններ տրամադրել։

«Ես թարմ նորություններ չունեմ։ Լսել էի այդ մասին խաղից առաջ, այնպես որ տեղյակ էի։ Կարող եմ միայն ասել, որ դա ազդել է ինձ վրա։ Մենք նրան լավագույնն ենք մաղթում և հուսով ենք, որ այս արդյունքը նրան լավ լիցքեր կփոխանցի»,- ասել է Քերիկը մամուլի ասուլիսի ժամանակ։

Այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 3։2 հաշվով ու 64 միավորով 3-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Սիները ջախջախեց Զվերևին, հաղթեց Մադրիդի Մասթերսում ու գրանցեց յուրօրինակ ցուցանիշներ
Հաջորդ հոդվածը
Գոլն անարդարացիորեն խլվել է մեզանից․ Նոայի զարգացման տնօրեն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։