BazaResidence
Ալաշկերտ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նա լավագույնն է․ Մեսսին նշել է նոր սերնդի լավագույն ֆուտբոլիսի անունը| Հոր հետքերով. Ռոնալդու կրտսերը կարող է վերադառնալ Եվրոպա| Բարսելոնայում ծաղրում են Վալվերդեին ու քննարկում Ռեալի հանդերձարանում տիրող իրավիճակը| Ալոնսոն զղջում է, որ գլխավորել է Ռեալը և ուրախ է, որ չի հասցրել առնչվել ներկայիս քաոսի հետ| Հայ ուշուիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում|
Ինտերը՝ Իտալիայի չեմպիոն․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
04 Մայիս 2026

Ինտերը՝ Իտալիայի չեմպիոն․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ինտերը» ընդունել էր «Պարմային» ու հաղթեց 2։0 հաշվով։

Առաջին կեսին ավելացրած 1-ին րոպեին Մարկուս Թյուրամը բացեց հանդիպման հաշիվը, իսկ «Ինտերի» 2-րդ գոլը հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը։ Տեսանյութը՝ այստեղ։

Այս հաղթանակը «Ինտերի» համար ապահովեց չեմպիոնություն։ Քրիստիան Կիվուի սաները վաստակեցին 82 միավոր և անհասանելի դարձան մրցակիցների համար։

Հենրիխ Մխիթարյանը նվաճեց կարիերայի 27-րդ տիտղոսը։ Հայ կիսապաշտպանի բոլոր տիտղոսները՝

Իտալիայի չեմպիոն՝ 2023/24, 2025/26 («Ինտեր»)
Եվրոպա լիգայի հաղթող՝ 2016/17 («Մանչեսթեր Յունայթեդ»)
Կոնֆերենցիաների լիգայի հաղթող՝ 2021/22 («Ռոմա»)
Իտալիայի գավաթակիր՝ 2022/23 («Ինտեր»)
Գերմանիաի Սուպերգավաթակիր՝ 2013/14, 2014/15 («Բորուսիա Դորտմունդ»)
Իտալիայի Սուպերգավաթակիր՝ 2022/23, 2023/24 («Ինտեր»)
Անգլիայի լիգայի գավաթակիր՝ 2017 («Մանչեսթեր Յունայթեդ»)
Անգլիայի Սուպերգավաթակիր՝ 2016/17 («Մանչեսթեր Յունայթեդ»)
Ուկրաինայի չեմպիոն՝ 2010/11, 2011/12, 2012/13 («Շախտյոր Դոնեցկ»)
Ուկրաինայի գավաթակիր՝ 2010/11, 2011/12, 2012/13 («Շախտյոր Դոնեցկ»)
Ուկրաինայի Սուպերգավաթակիր՝ 2012/13 («Շախտյոր Դոնեցկ»)
Հայաստանի չեմպիոն՝ 2005/06, 2006/07, 2007/08, 2008/09, 2009/10 («Փյունիկ»)
Հայաստանի գավաթակիր՝ 2008/09 («Փյունիկ»)
Հայաստանի Սուպերգավաթակիր՝ 2005/06, 2007/08, 2008/09 («Փյունիկ»)

Նախորդ հոդվածը
Գոլն անարդարացիորեն խլվել է մեզանից․ Նոայի զարգացման տնօրեն
Հաջորդ հոդվածը
Վինիսիուսի դուբլը հաղթանակ պարգևեց Ռեալին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։