Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Խելահեղ հանդիպում Լիվերպուլում․ Ման․ Սիթին փրկվեց պարտությունից (տեսանյութ)
05 Մայիս 2026

Խելահեղ հանդիպում Լիվերպուլում․ Ման․ Սիթին փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Էվերթոնին»։ Հանդիպումն ավարտվեց 3։3 հաշվով։

43-րդ րոպեին Ժերեմի Դոկուն բացեց հանդիպման հաշիվը։ 

Երկրորդ կեսում տանտերերը կարողացան 3 գնդակ ուղարկել Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը։ Նախ 68-րդ րոպեին աչքի ընկավ Թիերնո Բարին, ապա 5 րոպե անց Ջեյք Օ'Բրայենը առաջ մղեց «Էվերթոնին», իսկ 81-րդ րոպեին Բարին դուբլ ձևակերպեց։

Բարիի երկրորդ գոլից հետո «Մանչեսթեր Սիթին» հանդիպումը սկսեց կենտրոնից ու հենց այդ գրոհով կրճատեց հաշվի տարբերությունը։ Աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը։ «Քաղաքբնակներին» պարտությունից փրկեց Ժերեմի Դոկուն՝ հիմնական ժամանակին ավելացրած 7-րդ րոպեին գրավելով Ջորդան Պիկֆորդի դարպասը։

Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 71 միավոր ու 5 միավորով զիջում է առաջատար «Արսենալին», որից մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Էվերթոնը» 48 միավորով 10-րդն է։

Նախորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան հաղթեց․ Տիկնիզյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Լրագրող. Մբապեն իրեն դավաճանված է զգում, նա կոշտ վերջնագիր կներկայացնի Ռեալին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։