BazaResidence
Բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմը՝ Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը| Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում| Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում պայմանները հիանալի են․ Արման Ծառուկյան| Երկու կարմիր քարտ, 11-մետրանոց. Նոան տանը ոչ-ոքի խաղաց Սիոնի հետ| Մեկնարկել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2026-27 մրցաշրջանը| Առաջին անգամ կանցկացվի Աղասի Աղասյանի անվան հուշամրցաշարը|
Ծանրամարտի ֆեդերացիայի աջակցությամբ վերանորոգվել է Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի հատակը
06 Մայիս 2026

Ծանրամարտի ֆեդերացիայի աջակցությամբ վերանորոգվել է Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի հատակը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 1.5 մլն դրամ է հատկացրել Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ–ին՝ 2025 թվականի ընթացքում ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մարզադպրոցի սաների ցուցաբերած արդյունքների համար: Հատկացված գումարով ծանրամարտի դահլիճի փայտյա հատակը փոխարինվել է ռետինե հատակով:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է՝ 

2025 թվականից սկսած Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի նախաձեռնությամբ պարգևատրվում են ոչ միայն մարզիկներն ու մարզիչները, այլև լավագույն մարզադպրոցները։

«Կարևոր ենք համարում ընդգծել, որ մեզ համար առաջնային են ոչ միայն մեդալներն ու մրցումային արդյունքները, այլև այն միջավայրը, որտեղ կերտվում են այդ հաղթանակները։ Ֆեդերացիայի 2025–2029 թվականների ռազմավարության առանցքային ուղղություններից մեկը մարզիկների և մարզիչների համար բարենպաստ, անվտանգ և ժամանակակից մարզումային պայմանների ապահովումն է։ Մենք վստահ ենք, որ ներդրումները մարզական ենթակառուցվածքների զարգացման մեջ ոչ միայն բարձրացնում են մարզիկների արդյունքները, այլև ստեղծում են առողջ, կայուն և շարունակական աճի հիմք՝ ապագա սերունդների համար»,- գրել է Գասպարյանը։









Նախորդ հոդվածը
Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանն առաջատարների շարքում Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում
Հաջորդ հոդվածը
Սիմեոնեն վիճաբանել է Արսենալի մարզական տնօրենի հետ, որը նախկինում աշխատել է Ատլետիկոյում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։