BazaResidence
Փյունիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Լիվերպուլն ու Չելսին հաղթողին չպարզեցին (տեսանյութ)| Այնտրախտը կարևոր հաղթանակ տոնեց, Ռանոսը մասնակցեց խաղին| Ալաշկերտը հաղթեց Գանձասարին ու բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)| Բարսելոնան ու Ռեալը պայքարում են Տոտենհեմի պաշտպանի համար| Կցանկանայի վերահսկել ամեն ինչ, բայց հանդերձարանում առանձնասենյակ չունեմ․ Արբելոան՝ հանդերձարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին|
Ծեծկռտուքներ, լարվածություն ու բարդ իրավիճակ Ռեալի հանդերձարանում․ Ֆուտբոլիստները չեն խոսում գլխավոր մարզչի հետ
06 Մայիս 2026

Ծեծկռտուքներ, լարվածություն ու բարդ իրավիճակ Ռեալի հանդերձարանում․ Ֆուտբոլիստները չեն խոսում գլխավոր մարզչի հետ

Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում իրավիճակը ծայրահեղ լարված է։ Ինչպես հայտնում է Marca պարբերականը, գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան լուրջ խնդիրներ ունի թիմի հետ։ Ըստ թերթի տվյալների՝ «Արքայական ակումբի» առնվազն 6 ֆուտբոլիստ նույնիսկ չի խոսում գլխավոր մարզչի հետ։

Տարաձայնություններ կան ոչ միայն մարզչի և խաղացողների, այլև հենց ֆուտբոլիստների միջև. նրանցից ոմանք նույնիսկ դադարեցրել են շփումն իրար հետ։

Լարվածությունը հասել է այն կետին, որ մարզումների ժամանակ գրանցվել են ֆիզիկական բախումներ։ Onda Cero-ի լրագրող Միգել Սերրանոն հայտնել էր, որ Անտոնիո Ռյուդիգերը հարվածել է Ալվարո Կարերասի դեմքին։ Այս տեղեկությունը հաստատել է նաև COPE-ի լրագրող Միգել Անխել Դիասը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարին։ The Athletic-ն իր հերթին հավելել էր, որ գերմանացի պաշտպանը հետագայում ներողություն է խնդրել և թիմակիցներին ընտանիքներով հրավիրել ճաշի՝ հարաբերությունները հարթելու համար։

Ինքը՝ Կարերասը, սոցցանցերում մեկնաբանել է լուրերը.

«Ինչ վերաբերում է թիմակցիս հետ կապված միջադեպին, ապա դա եղել է եզակի և ոչ էական դեպք, որն արդեն հարթված է։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ ամբողջ թիմի հետ»։

Սակայն սա միակ բախումը չէ։ Ըստ Marca-ի՝ հերթական մարզման ժամանակ քիչ է մնացել ծեծկռտուք սկսվի Օրելիեն Չուամենիի և Ֆեդերիկո Վալվերդեի միջև։ Խաղային դրվագներից մեկում կանոնների խախտումից հետո ֆուտբոլիստները սկսել են հրմշտել միմյանց, իսկ պարզաբանումները շարունակվել են հանդերձարանում։

Այս ամենը տեղի է ունենում «Բարսելոնայի» դեմ վճռորոշ հանդիպման նախաշեմին, որը կատալոնացիների համար կարող է չեմպիոնական դառնալ։

Արբելոան «Ռեալը» գլխավորել է հունվարին. նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 24 հանդիպում, տարել 15 հաղթանակ և կրել 7 պարտություն։

Նախորդ հոդվածը
Բավարիա-ՊՍԺ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Լարվածություն Մյունխենում. Բավարիայի ուլտրասները հարձակվել են ՊՍԺ-ի երկրպագուների գնացքի վրա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։