Գործակալ. Էդուարդ Սպերցյանը և 4 այլ ֆուտբոլիստներ տեղափոխվելու են Եվրոպա
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Մանյակովը «Чемпионат»-ի փոդքասթում խոսել է անվանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այն հինգ ֆուտբոլիստներին, ովքեր մոտ ժամանակներս հնարավորություն ունեն տեղափոխվելու եվրոպական ակումբներ:
«Կիսլյակ, Բատրակով, Տյուկավին, Սպերցյան, Կիրիլ Գլեբով: Կարծում եմ՝ այս հնգյակը շուտով կմեկնի Եվրոպա՝ մոտակա երկու տարվա ընթացքում: Նրանք եվրոպական մակարդակի ֆուտբոլիստներ են: Եթե քաղաքական իրավիճակը փոխվի, հնարավորությունների պատուհանն էլ ավելի կմեծանա:
Ինչ վերաբերում է Սպերցյանին, գիտեմ, որ կար «Այաքսի» հետաքրքրությունը, բայց ամեն ինչ չեղարկվեց քաղաքականության պատճառով: Իսկ մեկնել Չեմպիոնշի՞փ... Անգլիայում ֆուտբոլը նման է կրոնի, բայց այստեղ հարցն այն է՝ արդյոք Սպերցյանը կդիմանար նման «մսաղացին»», — ասել է Մանյակովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» ավագն առաջարկներ է ունեցել «Այաքսից» և «Սաութհեմփթոնից»: ԲԿՄԱ-ի խաղացողներ Մատվեյ Կիսլյակը և Կիրիլ Գլեբովը, ըստ լրատվամիջոցների տվյալների, հետաքրքրել են «Ֆեներբահչեին» և «Ինտերին»: Իսկ «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովի տրանսֆերը պատրաստվում է գնել ՊՍԺ-ն: