BazaResidence
Հոր հետքերով. Ռոնալդու կրտսերը կարող է վերադառնալ Եվրոպա| Բարսելոնայում ծաղրում են Վալվերդեին ու քննարկում Ռեալի հանդերձարանում տիրող իրավիճակը| Ալոնսոն զղջում է, որ գլխավորել է Ռեալը և ուրախ է, որ չի հասցրել առնչվել ներկայիս քաոսի հետ| Հայ ուշուիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում| 16-ամյա ֆուտբոլիստը վերականգնեց Ֆրանսիայում չեմպիոնական պայքարը| Բորուսիան թրիլերային խաղում հաղթեց և դարձավ Գերմանիայի փոխչեմպիոն|
Հայաստանի Առաջին խմբի երկու լավագույն ռմբարկուները միասին 50 գոլ են խփել
07 Մայիս 2026

Հայաստանի Առաջին խմբի երկու լավագույն ռմբարկուները միասին 50 գոլ են խփել

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 27-րդ տուրից հետո կրկին փոփոխություն է տեղի ունեցել ռմբարկուական պայքարի առաջատարների շարքում:

«Սարդարապատի» հարձակվող Համլետ Մինասյանը դուբլի հեղինակ է դարձել «Արարատ-Արմենիա-2»-ի դեմ խաղում: Այժմ հայ հարձակվողի հաշվին գրանցված է 26 գոլ: Նա հեղինակել է իր թիմի խփած բոլոր գոլերի (75) մոտ 35 տոկոսը:

Մինասյանի և Իսմայել Օգունսոլա Օլավալեի միջև ռմբարկուական մրցավազքը սկսվել է առաջնության հենց մեկնարկից և հիմա հասել է գագաթնակետին: Այս տուրում «Անդրանիկի» հարձակվողը գոլ չի խփել և մնացել է 24 գնդակով:

Այսպիսով, Առաջին խմբի երկու գլխավոր ռմբարկուները միասին արդեն խփել են 50 գոլ: Ռմբարկուական պայքարի 3-4-րդ տեղերը կիսում են Լևոն Վարդանյանը («Սարդարապատ») և Վիլիամս Իպեյեն («Հայք»):

Նախորդ հոդվածը
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Գործակալ. Էդուարդ Սպերցյանը և 4 այլ ֆուտբոլիստներ տեղափոխվելու են Եվրոպա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։