BazaResidence
16-ամյա ֆուտբոլիստը վերականգնեց Ֆրանսիայում չեմպիոնական պայքարը| Բորուսիան թրիլերային խաղում հաղթեց և դարձավ Գերմանիայի փոխչեմպիոն| Գավի. Պետք է հաղթել Ռեալին և վաստակել 100 միավոր| Մարսելին 4 օրով փակել են մարզաբազայում, դա վերածվել է շոկային հետևանքի | Ռեալի վերջնական որոշումը Վալվերդեի ու Չուամենիի կոնֆլիկտի վերաբերյալ| ՖԻՖԱ. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը՝ աշխարհի թոփ-15-ում|
Մարսելին 4 օրով փակել են մարզաբազայում, դա վերածվել է շոկային հետևանքի
08 Մայիս 2026

Մարսելին 4 օրով փակել են մարզաբազայում, դա վերածվել է շոկային հետևանքի

«Մարսելի» ֆուտբոլիստները տակնուվրա են արել ակումբի մարզաբազան, գրում է Foot Mercato-ն: Հաբիբ Բեյեի թիմը Լիգա 1-ի վերջին վեց խաղում տարել է ընդամենը մեկ հաղթանակ և առաջնության ավարտից երկու տուր առաջ զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը:

Ակումբում որոշել են համախմբել կոլեկտիվը և թիմին չորս օրով փակել են մարզաբազայում: Հինգշաբթի երեկոյան՝ մինի-հավաքի վերջին օրը, մի քանի ֆուտբոլիստներ խնջույք են կազմակերպել, որի արդյունքը, եղել են ջարդված սենյակները, տեղաշարժված մահճակալները և ղեկավարներից մեկի սենյակում դատարկված կրակմարիչը: Նշվում է՝ նախաձեռնողներից մեկը եղել է Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:

Ակումբի շատ աշխատակիցներ շոկի մեջ են եղել ֆուտբոլիստների պահվածքից: Ականատեսները պնդում են, որ այս ամենը նման է եղել «ամառային ճամբարի»:

Նախորդ հոդվածը
Ռեալի վերջնական որոշումը Վալվերդեի ու Չուամենիի կոնֆլիկտի վերաբերյալ
Հաջորդ հոդվածը
Գավի. Պետք է հաղթել Ռեալին և վաստակել 100 միավոր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։