BazaResidence
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում| Արարատ-Արմենիան ՉԼ առաջին խաղը կանցկացնի Աբովյանում| Կրկնակի հաղթանակ ԱՄՆ-ում․ Զավեն Անդրիասյանը՝ «2026 Chicago Summer Open»-ի չեմպիոն| Արարատ-Արմենիան ոչ-ոքի է ավարտել Հունգարիայի հավաքի առաջին ընկերական խաղը| Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է նոր մարզահագուստը| Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն|
Բարսելոնայում ծաղրում են Վալվերդեին ու քննարկում Ռեալի հանդերձարանում տիրող իրավիճակը
09 Մայիս 2026

Բարսելոնայում ծաղրում են Վալվերդեին ու քննարկում Ռեալի հանդերձարանում տիրող իրավիճակը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների քննարկման գլխավոր թեման: Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Լա Լիգայի 35-րդ տուրի «Էլ Կլասիկոյին» (մայիսի 10) ընդառաջ կատալոնական ակումբի հանդերձարանում ակտիվորեն խոսում են մրցակցի ճամբարում տիրող քաոսի մասին:

Ըստ աղբյուրի՝ տեղեկությունները «Բարսելոնայի» խաղացողներին են հասել երրորդ անձանց միջոցով: Թիմի մեծ մասը համոզված է, որ միջադեպի հիմնական մեղավորը Վալվերդեն է: Կատալոնացիները նշում են, որ ուրուգվայցին հայտնի է իր կոպիտ խաղով և ոչ սպորտային պահվածքով:

Մասնավորապես, «Բարսելոնայի»՝ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները հիշեցրել են 2023 թվականի աղմկահարույց դեպքը, երբ Վալվերդեն «Սանտյագո Բեռնաբեուի» ավտոկայանատեղիում հարվածել էր «Վիլյառեալի» պաշտպան Ալեքս Բաենային: Միևնույն ժամանակ, կատալոնական ակումբում փաստում են, որ Չուամենին երբեք աչքի չի ընկել նմանատիպ վարքագծով:

Բացի բուն բախումից, «Բարսելոնայի» հանդերձարանում ծաղրի առարկա է դարձել նաև Վալվերդեի հրապարակած ուղերձը սոցցանցերում: Ֆուտբոլիստները նկատել են, որ ուրուգվայցու տարբերակում կան բազմաթիվ հակասություններ և կոպիտ քերականական սխալներ:

Նախորդ հոդվածը
Հայ ուշուիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Ալոնսոն զղջում է, որ գլխավորել է Ռեալը և ուրախ է, որ չի հասցրել առնչվել ներկայիս քաոսի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։