BazaResidence
Հոր հետքերով. Ռոնալդու կրտսերը կարող է վերադառնալ Եվրոպա| Բարսելոնայում ծաղրում են Վալվերդեին ու քննարկում Ռեալի հանդերձարանում տիրող իրավիճակը| Ալոնսոն զղջում է, որ գլխավորել է Ռեալը և ուրախ է, որ չի հասցրել առնչվել ներկայիս քաոսի հետ| Հայ ուշուիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում| 16-ամյա ֆուտբոլիստը վերականգնեց Ֆրանսիայում չեմպիոնական պայքարը| Բորուսիան թրիլերային խաղում հաղթեց և դարձավ Գերմանիայի փոխչեմպիոն|
Ալոնսոն զղջում է, որ գլխավորել է Ռեալը և ուրախ է, որ չի հասցրել առնչվել ներկայիս քաոսի հետ
Այսօր 10:27

Ալոնսոն զղջում է, որ գլխավորել է Ռեալը և ուրախ է, որ չի հասցրել առնչվել ներկայիս քաոսի հետ

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մտերիմների շրջապատում խոստովանել է, որ 2025 թվականի ամռանը «արքայական» ակումբը գլխավորելու որոշումը սխալ է համարում: Ինչպես հայտնում է Cadena Ser-ը, իսպանացի մասնագետը ցավում է, որ ստիպված է եղել ղեկավարել թիմը ոչ համապատասխան ժամանակաշրջանում:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին «Ռեալը» դադարեցրեց համագործակցությունը Ալոնսոյի հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզիչն այժմ նույնիսկ ուրախ է, որ չի հասցրել առնչվել այնպիսի տհաճ իրավիճակների, ինչպիսին էր Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի միջև տեղի ունեցած վերջին ծեծկռտուքը:

Այս պահին 44-ամյա մասնագետը սպասում է նոր նախագծի, որը կբավարարի իրեն թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ անձնական տեսանկյունից: Ալոնսոն չի պատրաստվում շտապել աշխատանքի վերադառնալու հարցում և մոտ ժամանակներս չի մարզի որևէ իսպանական թիմ: Որպես կարիերայի շարունակության ամենահավանական ուղղություններ դիտարկվում են Անգլիան կամ Գերմանիան:

Նախորդ հոդվածը
Բարսելոնայում ծաղրում են Վալվերդեին ու քննարկում Ռեալի հանդերձարանում տիրող իրավիճակը
Հաջորդ հոդվածը
Հոր հետքերով. Ռոնալդու կրտսերը կարող է վերադառնալ Եվրոպա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։