BazaResidence
Նոան մեկնել է Շվեյցարիա| Պատմական երեկոյի սպասումով. Արարատ-Արմենիան այսօր կանցկացնի Ցելյեի հետ պատասխան խաղը| Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը| Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի արդյունքները| Ալաշկերտը 3 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը| ՀՊԼ. Նոան Գյումրիում հաղթել է Շիրակին, Սարդարապատը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել (տեսանյութ, այլ արդյունքներ)|
Կցանկանայի վերահսկել ամեն ինչ, բայց հանդերձարանում առանձնասենյակ չունեմ․ Արբելոան՝ հանդերձարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
09 Մայիս 2026

Կցանկանայի վերահսկել ամեն ինչ, բայց հանդերձարանում առանձնասենյակ չունեմ․ Արբելոան՝ հանդերձարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան անդրադարձել է թիմի հանդերձարանում տեղի ունեցած միջադեպին։ Մասնավորապես, նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք կարո՞ղ էր կանխել կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի միջև ծագած ծեկռտուքը, որը տեղի էր ունեցել հինգշաբթի՝ մայիսի 7-ի մարզումից հետո։

««Ռեալի» հանդերձարանում ես սեփական առանձնասենյակ չունեմ։ Կցանկանայի պատասխանատվություն կրել տեղի ունեցած ամեն ինչի համար և վերահսկել ամենը։ Եթե այս իրավիճակի հետևանքով կարծիք է ձևավորվել, որ մարզիչը պետք է կանգնեցներ այդ ամենը, ապա ես ընդունում եմ դա։

Սա տհաճ իրավիճակ է, որը պետք է օրինակ ծառայի բոլորի համար։ Եկեք առաջ շարժվենք, դասեր քաղենք կատարվածից և չմոռանանք, որ վաղը կայանալու է «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Արբելոան։

Հիշեցնենք, որ բախման հետևանքով ուրուգվայցի ֆուտբոլիստը գլխի պատռվածք էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց, իսկ ակումբում որոշել էին յուրաքանչյուր ֆուտբոլիստի նկատմամբ կիրառել դրամական տուգանք՝ 500 հազար եվրոյի չափով։

Նախորդ հոդվածը
Փյունիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Բարսելոնան ու Ռեալը պայքարում են Տոտենհեմի պաշտպանի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։