BazaResidence
Փյունիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Լիվերպուլն ու Չելսին հաղթողին չպարզեցին (տեսանյութ)| Այնտրախտը կարևոր հաղթանակ տոնեց, Ռանոսը մասնակցեց խաղին| Ալաշկերտը հաղթեց Գանձասարին ու բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)| Բարսելոնան ու Ռեալը պայքարում են Տոտենհեմի պաշտպանի համար| Կցանկանայի վերահսկել ամեն ինչ, բայց հանդերձարանում առանձնասենյակ չունեմ․ Արբելոան՝ հանդերձարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին|
Ալաշկերտը հաղթեց Գանձասարին ու բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)
Այսօր 16:51

Ալաշկերտը հաղթեց Գանձասարին ու բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Ալաշկերտը» ընդունել էր «Գանձասարին» ու հաղթեց 3։1 հաշվով։

13-րդ րոպեին Էդգար Փիլոյանի փոխանցումից հետո գնդակը «Գանձասարի» տուգանային հրապարկում դիպավ Վահագն Հայրապետյանի ձեռքին և նշանակված 11-մետրանոցը դիպուկ իրացնելով Կարեն Նալբանդյանը բացեց հանդիպման հաշիվը։

Առաջին կեսի ավարտից 2 րոպե առաջ «Ալաշկերտը» կրկին 11-մետրանոց իրացնելու հնարավորություն վաստակեց։ Աննան Մենսահը խախտեց խաղի կանոնները Մոմո Տուրեի նկատմամբ և նշանակված հարվածը դիպուկ իրացնելով՝ Կարեն Նալբանդյանը հաշիվը դարձրեց 2։0 ու խփեց իր 13-րդ գոլն ընթացիկ առաջնությունում։

2-րդ կեսի մեկնարկից 2 րոպե անց Նարեկ Ալավերդյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հիմնական ժամանակին ավելացրած 1-ին րոպեին Կայո Էնրիկեն վերադարձեց «Ալաշկերտի» 2 գոլի առավելությունն ու ձևակերպեց վերջնական հաշիվը։

Այս հաղթանակից հետո Վահե Գևորգյանի թիմը վաստակեց 47 միավոր ու բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Գանձասարը» 21 միավորով 8-րդն է։



Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում «Վանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել էր «Շիրակին»։ 19։00-ին կմեկնարկի «Փյունիկ»-ԲԿՄԱ հանդիպումը։ Տուրը կավարտվի վաղը կայանալիք «Արարատ»-«Ուրարտու» (16:00) և «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղերով (19:00):

Նախորդ հոդվածը
Բարսելոնան ու Ռեալը պայքարում են Տոտենհեմի պաշտպանի համար
Հաջորդ հոդվածը
Այնտրախտը կարևոր հաղթանակ տոնեց, Ռանոսը մասնակցեց խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։