BazaResidence
Բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմը՝ Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը| Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում| Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում պայմանները հիանալի են․ Արման Ծառուկյան| Երկու կարմիր քարտ, 11-մետրանոց. Նոան տանը ոչ-ոքի խաղաց Սիոնի հետ| Մեկնարկել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2026-27 մրցաշրջանը| Առաջին անգամ կանցկացվի Աղասի Աղասյանի անվան հուշամրցաշարը|
Ես հիանալի կարիերա եմ ունեցել և գոհ եմ այն ամենից, ինչին հասել եմ․ Մխիթարյան
10 Մայիս 2026

Ես հիանալի կարիերա եմ ունեցել և գոհ եմ այն ամենից, ինչին հասել եմ․ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր ապագային և կարիերայի ներկայիս փուլին։ 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է այս ամռանը։

«Այս պահին ոչ մի այլ բանի մասին չեմ մտածում։ Զգացմունքներս շատ են։ Ես հիանալի կարիերա եմ ունեցել և գոհ եմ այն ամենից, ինչին հասել եմ։ Ուրախ եմ, որ մինչ օրս խաղում եմ և հանդիսանում եմ «Ինտերի» մի մասնիկը՝ իմ թիմակիցների հետ, ովքեր վերջին չորս տարիների ընթացքում երկարացրին իմ կարիերան։

Չորեքշաբթի մեզ սպասվում է ևս մեկ հսկայական մարտահրավեր։ Հուսով եմ՝ կկարողանանք լավագույնս պատրաստվել և նվաճել ևս մեկ գավաթ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Ինտերի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Ինտերն» արդեն իսկ ապահովել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։ Այս պահին թիմն ունի 85 միավոր։ Իսկ չորեքշաբթի՝ մայիսի 13-ին, միլանցիները Իտալիայի գավաթի եզրափակչում կմրցեն «Լացիոյի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիա-Նոա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Մխիթարյանը մեզ համար օրինակ է, մենք ամեն օր սովորում ենք նրանից․ Լաուտարո Մարտինես

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։