BazaResidence
Հայտնի են եվրագավաթային եզրափակիչները սպասարկող մրցավարների անունները| Սյունիքն անակնկալ պարտություն կրեց, իսկ Սարդարապատը մեծացրեց առավելությունը | Ֆլիկն ու Բարսելոնան երկարաձգել են պայմանգիրը․ Ռոմանո| Չեմպիոնության գրանցումը հետաձգվեց, Փյունիկը 3 հոբելյան նշեց. Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրը՝ 10 փաստով| Վահե Գևորգյանը՝ Fastex ՊԼ-ի ապրիլի լավագույն մարզիչ| Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում|
Հայտնի են եվրագավաթային եզրափակիչները սպասարկող մրցավարների անունները
Այսօր 22:21

Հայտնի են եվրագավաթային եզրափակիչները սպասարկող մրցավարների անունները

ՈՒԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՊՍԺ–«Արսենալ» հանդիպման մրցավարներին: Մայիսի 30-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայանալիք խաղը կսպասարկի գերմանացի մրցավար Դանիել Զիբերտը:

Զիբերտի օգնականները կլինեն Յան Զայդելը և Ռաֆայել Ֆոլտինը (երկուսն էլ՝ Գերմանիա), 4-րդ պաշտոնյան՝ Սանդրո Շերերը (Շվեյցարիա), իսկ պահեստային մրցավարը՝ Գուադալուպե Պորաս Այուսոն (Իսպանիա):

VAR համակարգի պատասխանատուն կլինի Բաստիան Դանկերտը (Գերմանիա), որին կօգնեն Ռոբերտ Շրյոդերը և Կառլոս դել Սերո Գրանդեն (Իսպանիա):

Հատկանշական է, որ Զիբերտը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում սպասարկել է 9 հանդիպում, ցույց տվել 41 դեղին և 2 կարմիր քարտ, ինչպես նաև նշանակել 1 տասնմետրանոց հարված: Նա աշխատել է «Սպորտինգ» – «Արսենալ» (0:1), «Արսենալ» – «Ատլետիկո» (1:0) և «Ատլետիկ» – «ՊՍԺ» (0:0) խաղերին:

Եվրոպա լիգայի եզրափակիչ «Ֆրայբուրգ»-«Աստոն Վիլա» հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Ֆրանսուա Լետեքսիեի գլխավորած մրցավարական բրիգադը: Նրան կօգնեն հայրենակիցներ Սիրիլ Մունյեն և Մեհդի Ռահմունին, իսկ պահեստային մրցավարի պարտականությունները կկատարի իսպանացի Ալեխանդրո Էռնանդես Էռնանդեսը: VAR համակարգի պատասխանատուն կլինի Ժերոմ Բրիսարը՝ Վիլի Դելաժոյի և Դենիս Հիգլերի օգնությամբ: Այդ հանդիպումը կկայանա մայիսի 20-ին։

Մայիսի 27-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ «Քրիսթալ Փելաս»-«Ռայո Վալեկանո» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Մաուրիցիո Մարիանիին: Եզրերում նրան կօգնեն Դանիելե Բինդոնին և Ալբերտո Տեգոնին, իսկ պահեստային մրցավարը կլինի շվեդ Գլեն Նյուբերգը: Տեսակրկնապատկերների (VAR) համար պատասխանատու կլինի Մարկո Դի Բելոն՝ Դանիելե Կիֆիի և Իվան Բեբեկի հետ:

Նախորդ հոդվածը
Ֆլիկն ու Բարսելոնան երկարաձգել են պայմանգիրը․ Ռոմանո
Հաջորդ հոդվածը
Սյունիքն անակնկալ պարտություն կրեց, իսկ Սարդարապատը մեծացրեց առավելությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։