BazaResidence
Հայտնի են եվրագավաթային եզրափակիչները սպասարկող մրցավարների անունները| Սյունիքն անակնկալ պարտություն կրեց, իսկ Սարդարապատը մեծացրեց առավելությունը | Ֆլիկն ու Բարսելոնան երկարաձգել են պայմանգիրը․ Ռոմանո| Չեմպիոնության գրանցումը հետաձգվեց, Փյունիկը 3 հոբելյան նշեց. Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրը՝ 10 փաստով| Վահե Գևորգյանը՝ Fastex ՊԼ-ի ապրիլի լավագույն մարզիչ| Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում|
Սյունիքն անակնկալ պարտություն կրեց, իսկ Սարդարապատը մեծացրեց առավելությունը
Այսօր 21:05

Սյունիքն անակնկալ պարտություն կրեց, իսկ Սարդարապատը մեծացրեց առավելությունը

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում մեկնարկել է 28-րդ տուրը։

«Ուրարտու 2»-«Նոա 2» խաղում գոլեր չեղան։ Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտում էր Fastex Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք դարպասապահ Տիմոտի Ֆայուլուն։

«Բենտոնիտը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լեռնային Արցախի» դարպասը։ Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Արմեն Կիրակոսյանը (67', 90'+3), մեկ անգամ էլ աչքի ընկավ Արման Սաղաթելյանը (74'):

«Սյունիքը», սեփական հարկի տակ, անակնկալ պարտություն կրեց «Փյունիկ Ակադեմիայից»՝ 2։3։ 38-րդ րոպեին 11-մետրանոցից Արամ Ահարոնյանի խփած գոլին պատասխանեց Արմեն Ծատրյանը՝ 75-րդ րոպեին։ 2 րոպե անց Տիգրան Գևորգյանը կրկին առաջ մղեց հյուրերին, իսկ 81-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։ Տանտերերի կազմում հաշիվը կրճատեց Խուան Պալասիոսը՝ հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին։

«Անդրանիկն» ու «Սարդարապատն» էլ հաղթողին չպարզեցին՝ 1։1։ 59-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Օնորե Կամիլ Յեն։ «Սարդարապատից» պատասխանեց Համլետ Մինասյանը՝ 82-րդ րոպեին։

Տուրի մյուս խաղերում «Միկան» կընդունի «Շիրակ 2»-ին, «Հայքը»՝ «Արարատի Արաքսին»։ Այդ հանդիպումները կկայանան մայիսի 12-ին։ Տուրը կավարտվի մայիսի 15-ին կայանալիք «Արարատ-Արմենիա-2»-«Արարատ-2» և «Վան-2»-ԲԿՄԱ խաղերով։

Մրցաշարային աղյուսակը․


Նախորդ հոդվածը
Հայտնի են եվրագավաթային եզրափակիչները սպասարկող մրցավարների անունները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։