BazaResidence
Տիգրան Բարսեղյանի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից՝ ստանալով նոր նշանակում| Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում| Սպերցյանը խոսել է Դինամոյի դեմ խաղում կրած պարտության մասին| Մ-14․ Լատվիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Հայաստանի երկրորդ թիմին ու դարձավ մրցաշարի հաղթող| Մ-15․ Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանին, Ուզբեկստանը՝ Զարգացման գավաթի չեմպիոն| Ըմբշամարտի աշխարհի 2027 թ. առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում. ՕԽ վարկանիշային մյուս մրցաշարի մանրամասները|
Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Այսօր 18:22

Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած ուշուի Եվրոպայի 20-րդ առաջնությունում Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները նվաճել են 27 մեդալ, որից 14 ոսկե (13 սանդա, 1-ը՝ թաոլու մրցաձևում), 11-ն՝ արծաթե (8` սանդա, 3-ը՝ թաոլու մրցաձևում) , 2-ը՝ բրոնզե (սանդա):

Մեծահասակների պայքարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5-ական ոսկե ու արծաթե և երկու բրոնզե մեդալ։

Թաոլու ոճում
Արտաշես Ալավերդյան - Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր:
Սիրանուշ Ավագյան - Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր:
Արտաշես Ավագյանը - Հունգար ոճի մեծահասակների ոսկե մեդալակիր, Դաոշու (լայն թուր) ոճում՝ արծաթե մեդալակիր:

Սանդա ոճում
Գրիշա Ալիխանյան - պատանիների (45կգ) Եվրոպայի չեմպիոն:
Սարգիս Երիցյան - պատանիների (48կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
Ֆելիկս Տերզիկյան - պատանիների (52կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:

Ալեքս Խաչատրյան - պատանիների (56կգ) Եվրոպայի չեմպիոն:
Պավել Մանգասարյան - պատանիների (60կգ) Եվրոպայի չեմպիոն:
Միքայել Ալավերդյան - պատանիների (64կգ) Եվրոպայի չեմպիոն:
Կարոլինա Համբարձումյան - երիտասարդների (48կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Մանե Եգանյան - երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Ասպրամ Խոսրովյան - երիտասարդների (56կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր:
Դավիթ Հովհաննիսյան - երիտասարդների (48կգ) Եվրոպայի չեմպիոն:
Կարեն Սահակյան - երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն:
Էրիկ Վիրաբյան - երիտասարդների (65կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Դավիթ Բաղդասարյան - երիտասարդների (70կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
Տիգրան Թովմասյան - երիտասարդների (75կգ) Եվրոպայի չեմպիոն:
Գևորգ Բաղսասարյան - մեծահասակների (56կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
Ավանես Զաքարյանը - մեծահասակների (56կգ) Եվրոպայի չեմպիոն:
Ժիրայր Պետրոսյան - մեծահասակների (60կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն:
Հրանտ Թադևոսյան - մեծահասակների (65կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
Դավիթ Վարդանյան - մեծահասակների (70կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն:
Տիգրան Գևորգյան - մեծահասակների (80կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
Գրիգոր Տոնիկյան - մեծահասակների (85կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր:
Գառնիկ Գալստյանը - մեծահասակների (90կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
Վազգեն Մուրադյան - մեծահասակների (100+կգ) շրջանաձև մրցապայքարի չեմպիոն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 29 մարզիկով։ 24 մարզիկ հանդես էին գալիս Սանդա, իսկ 5-ը՝ Թաոլու մրցաձևում։ Հայաստանն առաջնությունում ներկայացված էր նաև մրցավարական անձնակազմով։ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ։

Նախորդ հոդվածը
Սպերցյանը խոսել է Դինամոյի դեմ խաղում կրած պարտության մասին
Հաջորդ հոդվածը
Տիգրան Բարսեղյանի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից՝ ստանալով նոր նշանակում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։