Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Հռոմ. Խաչանովը զիջեց Ռուդին ու լքեց պայքարը
13 Մայիս 2026

Հռոմ. Խաչանովը զիջեց Ռուդին ու լքեց պայքարը

Հռոմում ընթացող Մասթերս շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 1:2 հաշվով զիջեց Նորվեգիան ներկայացնող Կասպեր Ռուդին։

Առաջին 2 սեթն ավարտվեց 1:6 6:1 հաշվով, սակայն 3-րդ սեթում Խաչանովը տանուլ տվեց 2:6 հաշվով։

Խաչանովը կատարեց 2 էյս մրցակցի 4-ի դիմաց, փոխարենը Ռուդը թույլ տվեց 4 կրկնակի սխալ, իսկ Կարենը մատուցելիս չսխալվեց։ 

Կիսաեզրափակիչում նորվեգացի թենիսիտի մրցակիցը Խոդար-Դարդերի զույգի հաղթողն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղը Խաչանովը պայքարից դուրս էր թողել Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Շևչենկոյին, Նիդերլանդների ներկայացուցիչ Բոտիկ Վան դե Զանդսհուլպին և խորվաթ Դինո Պրիժմիչին։

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերի համար կպայքարեն Յանիկ Սիներ-Անդրեյ Ռուբլյով և Մարտին Լանդալուսե-Դանիլ Մեդվեդև զույգերը:

Նախորդ հոդվածը
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
Հաջորդ հոդվածը
Ինտերը ոսկե դուբլ գրանցեց, Մխիթարյանը նվաճեց կարիերայի 28-րդ տիտղոսը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։