BazaResidence
Ինտերը ոսկե դուբլ գրանցեց, Մխիթարյանը նվաճեց կարիերայի 28-րդ տիտղոսը| Հռոմ. Խաչանովը զիջեց Ռուդին ու լքեց պայքարը| Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը| Հայաստանի գավաթ. եզրափակչին ընդառաջ| Ալ Նասրի չեմպիոնությունը հետաձգվեց․ Բաց թողած գոլ՝ վերջին վայրկյաններին | Շիրակ 2-ի հարձակվողը վերջին 2 խաղում 5 գոլ է խփել|
Ինտերը ոսկե դուբլ գրանցեց, Մխիթարյանը նվաճեց կարիերայի 28-րդ տիտղոսը
Այսօր 00:58

Ինտերը ոսկե դուբլ գրանցեց, Մխիթարյանը նվաճեց կարիերայի 28-րդ տիտղոսը

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ինտերը» մրցում էր «Լացիոյի» հետ ու հաղթեց 2։0 հաշվով` Լաուտարո Մարտինեսի (14') և Մարկուս Թյուրամի (35') գոլերի շնորհիվ: Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում խաղադաշտ դուրս եկավ 68-րդ րոպեին։

«Ինտերը» նվաճեց Իտալիայի գավաթը 10-րդ անգամ։ Սա Քրիստիան Կիվուի գլխավորությամբ, այս մրցաշրջանում, 2-րդ տիտղոսն էր միլանյան ակումբի համար։ Ավելի վաղ «ներաձուրիները» դարձել էին Ա Սերիայի հաղթողը։

Հենրիխ Մխիթարյանը նվաճեց կարիերայի 28-րդ տիտղոսը։ Հայ կիսապաշտպանի բոլոր տիտղոսները՝

Իտալիայի չեմպիոն՝ 2023/24, 2025/26 («Ինտեր»)
Եվրոպա լիգայի հաղթող՝ 2016/17 («Մանչեսթեր Յունայթեդ»)
Կոնֆերենցիաների լիգայի հաղթող՝ 2021/22 («Ռոմա»)
Իտալիայի գավաթակիր՝ 2022/23, 2025/26 («Ինտեր»)
Գերմանիաի Սուպերգավաթակիր՝ 2013/14, 2014/15 («Բորուսիա Դորտմունդ»)
Իտալիայի Սուպերգավաթակիր՝ 2022/23, 2023/24 («Ինտեր»)
Անգլիայի լիգայի գավաթակիր՝ 2017 («Մանչեսթեր Յունայթեդ»)
Անգլիայի Սուպերգավաթակիր՝ 2016/17 («Մանչեսթեր Յունայթեդ»)
Ուկրաինայի չեմպիոն՝ 2010/11, 2011/12, 2012/13 («Շախտյոր Դոնեցկ»)
Ուկրաինայի գավաթակիր՝ 2010/11, 2011/12, 2012/13 («Շախտյոր Դոնեցկ»)
Ուկրաինայի Սուպերգավաթակիր՝ 2012/13 («Շախտյոր Դոնեցկ»)
Հայաստանի չեմպիոն՝ 2005/06, 2006/07, 2007/08, 2008/09, 2009/10 («Փյունիկ»)
Հայաստանի գավաթակիր՝ 2008/09 («Փյունիկ»)
Հայաստանի Սուպերգավաթակիր՝ 2005/06, 2007/08, 2008/09 («Փյունիկ»)

Նախորդ հոդվածը
Հռոմ. Խաչանովը զիջեց Ռուդին ու լքեց պայքարը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։