BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Զենիթը հետաքրքրված է Տիկնիզյանի ծառայություններով
14 Մայիս 2026

Զենիթը հետաքրքրված է Տիկնիզյանի ծառայություններով

«Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքակամի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը գտնվում է «Զենիթի» ուշադրության կենտրոնում: Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող ակումբի ներկայացուցիչներն ուշադրությամբ հետևում են խաղացողին, որը ԲԿՄԱ-ի սան է: Այս մասին հայտնում է լրագրող Իվան Կարպովը:

Տրանսֆերը կարող է տեղի ունենալ ամռանը, սակայն հնարավոր գործարքի մանրամասները չեն նշվում:

Չորեքշաբթի՝ մայիսի 13-ին, Տիկնիզյանը նվաճել է Սերբիայի գավաթը. եզրափակչում նրա թիմը 11-մետրանոց հարվածաշարում 5-4 հաշվով հաղթել է «Վոյվոդինային»: Հայ կիսապաշտպանը խաղի ընթացքում կատարել է մեկ գոլային փոխանցում (2:2):

27-ամյա ֆուտբոլիստը սերբական ակումբում խաղում է 2025 թվականի ամռանից: Նախկինում նա խաղացել է «Լոկոմոտիվում»: Տիկնիզյանը ծնունդով Սանկտ Պետերբուրգից է: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ցրվենա Զվեզդայի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը:

Նախորդ հոդվածը
37-ամյա Լևանդովսկին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Բարսելոնայից
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հունահռոմեականները թիմային պայքարում երկրորդն են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։