BazaResidence
Մադոննան, Շակիրան և BTS-ը ելույթ կունենան 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը| Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հունահռոմեականները թիմային պայքարում երկրորդն են| Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն առաջատարներից է Ֆրանսիայի միջազգային մրցաշարում| Զենիթը հետաքրքրված է Տիկնիզյանի ծառայություններով| Նաիր Տիկնիզյանը Ցրվենա Զվեզդայի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր| Մխիթարյանի լուսանկարը՝ կարիերայի 28-րդ տիտղոսով|
Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հունահռոմեականները թիմային պայքարում երկրորդն են
Այսօր 13:50

Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հունահռոմեականները թիմային պայքարում երկրորդն են

Հայաստանի Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբիշները Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության  թիմային պայքարում զբաղեցրել են 2-րդ տեղը: Հայաստանի թիմի անդամները 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել:

Երեկ Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել էր 71 կգ քաշային Ջանես Նազարյանը: Նազարյանը, որն առաջնության ընթացքում ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին, եզրափակչում 4։0 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Բասիլիայի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 92 կգ քաշային Ալեքսան Շալջյանը դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում 3:5 հաշվով զիջելով Լեհաստանի ներկայացուցիչ Տամաշ Միլատին: Հայաստանի թիմից պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Վազգեն Վարդանյանը (45 կգ): Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 6:1 հաշվով հաղթել է վրացի Լուկա Բոլկվաձեին: 

Ավելի վաղ հունահռոմեականների կազմում չեմպիոնի կոչմանն արժանացել էր 80 կգ քաշային Վահե Հովեյանը: Եզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ առավելության էր հասել հունգարացի Դոմինիկ Շիլագյիի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 65 կգ քաշային Զավեն Մեժլումյանը դարձել էր արծաթե մեդալակիր: Բրոնզե մեդալներ էին նվաճել  Արարատ Ավետիսյանն (48 կգ) ու Գեղամ Եղիազարյանը (55 կգ):

Հայաստանի Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբիշները Եվրոպայի առաջնության թիմային պայքարում զբաղեցրել են 2-րդ տեղը:

Աղջիկների պայքարում այսօր հանդես է եկել Հայաստանի ներկայացուցիչ Արիանա Մարտիրոսյանը (46 կգ): Մեկնարկում նա գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցչի հետ, սակայն զիջել է մրցակցին:

Մայիսի 15-ից պայքարի դուրս կգան ազատ ոճայինները: Ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ մրցագորգ դուրս կգան Էրիկ Ղազարյանը (45 կգ), Գեղամ Հովսեփյանը (48 կգ), Արեն Փիրուզյանը (51 կգ), Սուրեն Իշխանյանը (55 կգ), Տիգրան Կոլոտյանը (60 կգ), Ռազմիկ Ոսկանյանը (65 կգ), Ավետիք Թութխալյանը (71 կգ), Եղիշե Մոսեսյանը (80 կգ), Արթուր Մկրտչյանը (92 կգ), Վռամ Սահակյանը (110 կգ):

Նախորդ հոդվածը
Զենիթը հետաքրքրված է Տիկնիզյանի ծառայություններով
Հաջորդ հոդվածը
Մադոննան, Շակիրան և BTS-ը ելույթ կունենան 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։