Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի
Հայաստանի Մ-17 տարեկանների նոր հավաքականը մայիսի 19-22-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, տեղեկացնում է ՀՖՖ-ն։
Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած Մ-17 ընտրանին (2009թ․ ծնվածներ) ավարտել է ելույթներն այս տարիքային խմբում։ Այժմ այս տարիքային մրցաշարերին կմասնակցի 2010 թվականին ծնված ֆուտբոլիստներով համալրված Հայաստանի Մ-17 հավաքականը, որը կգլխավորի Մհեր Միրումյանը։
Նա հավաքականին կնախապատրաստի ՈՒԵՖԱ 2026-27 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլի 10-րդ խմբի խաղերին, որոնք աշնանը կկայանան Երևանում։ Հայաստանի մրցակիցներն են Ֆրանսիայի, Իտալիայի և Լյուքսեմբուրգի Մ-17 հավաքականները։ Հանդիպումները կկայանան նոյեմբերի 11-17-ը։
Առաջիկա հավաքին Մհեր Միրումյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոիստներին՝
Դարպասապահներ
Սարգիս ՊէրպԷրյան - «Ակադեմիա»
Գևորգ Ղազարյան - «Ուրարտու»
Կարեն Ղազարյան - «Ուրարտու»
Հարություն Դարմոյան - «Նոա»
Պաշտպաններ
Գոռ Մկրտչյան - «Ակադեմիա»
Արեն Բաբայան - «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Հարթենյան - «Փյունիկ»
Զորիկ Սիմոնյան - «Միկա»
Կառլեն Սինամյան - «Նոա»
Հայկ Ասատրյան - «Փյունիկ»
Նարեկ Կարապետյան - «Ակադեմիա»
Ռոբերտ Հովակիմյան - «Փյունիկ»
Էդգար Պետրոսյան - «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Գրիգոր Հարությունյան - «Փյունիկ»
Ռուբեն Մաթևոսյան - «Փյունիկ»
Սամվել Պետրոսյան - «Ուրարտու»
Հրանտ Հովհաննիսյան - «Ուրարտու»
Էմիլ Մելիքսեթյան - «Լոս Անջելես Ինտերնացիոնալ»
Բենիամին Բեգլարյան - «Ուրարտու»
Արման Սեխլեյան - «Ուրարտու»
Սամվել Բեգլարյան - «Ուրարտու»
Հակոբ Ղարիբյան - «Ուրարտու»
Հարձակվողներ
Էրիկ Վուվունիկյան - «Ակադեմիա»
Գագիկ Գրիգորյան - «Մարտինենս»
Գրիգ Մխիթարյան - «Ակադեմիա»
Ալբերտ Սարգսյան - «Ուրարտու»
Հայկ Գրիգորյան - «Փյունիկ»
Խաչատուր Գևորգյան - «Փյունիկ»