Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում| Շիրակը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի, Գործկոմի անդամի պաշտոնում՝ Հարություն Վարդանյանի թեկնածությունները| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը| Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին| Հայ 3 ծանրորդ Դոհայում կմասնակցի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի| Շիրակը կառաջադրի Գևորգ Ղազարյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում|
Ռաբաթ․ Ավանեսյանը լարված պայքարում զիջեց մրցակցին
17 Մայիս 2026

Ռաբաթ․ Ավանեսյանը լարված պայքարում զիջեց մրցակցին

Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում ընթացող WTA250 կարգի մրցաշարի որակավորման փուլի եզրափակիչում Էլինա Ավանեսյանը մրցում էր Ֆրանսիան ներկայացնող Ֆիոնա Ֆերոյի հետ ու զիջեց 1։2 հաշվով։

Առաջին սեթի թայ-բրեյքում Ավանեսյանը հաղթեց 7։1 հաշվով։ 2-րդ սեթում հայ թենիսիստուհուն չհաջողվեց հաղթել որևէ գեյմում՝ 0։6, իսկ երրորդ սեթն ավարտվեց ֆրանսուհու հաղթանակով՝ 6։3։

2 ժամ 36 րոպե տևած մրցախաղի ընթացքում գրանցվեց 1 էյս՝ Ֆերոյի կատարմամբ։ Թենիսիստուհիները թույլ տվեցին 2-ական կրկնակի սխալ։

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում Ավանեսյանը հաղթել էր Ամանդա Էսսեին։

Նախորդ հոդվածը
Առաջին խումբ․ Սարդարապատը հաղթեց Սյունիքին՝ հռչակվելով չեմպիոն
Հաջորդ հոդվածը
Ինտերը չհաղթեց․ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։