Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան
18 Մայիս 2026

Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան

Հայաստան էին ժամանել «Ինիեստա» ակադեմիայի տնօրեն Իվան Կասկալեսն ու կրթական և մարզումային ծրագրի ղեկավար Ռուբեն Բոնաստրեն։Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նրանք այցելել են Հանրապետական մարզադաշտ, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել ֆուտբոլային ենթակառուցվածքներին և ներկա եղել «Սարդարապատ» – «Սյունիք» հանդիպմանը։

Կասկալեսը և Բոնաստրեն ՀՖՖ ղեկավարության հետ քննարկել են «Ինիեստա» ակադեմիայի կրթական ծրագիրը Հայաստան բերելու հնարավորությունը։ Դիտարկվում է ծրագիրը ներդնել Դավթաշենում կառուցվելիք ֆուտբոլի ակադեմիայում։ Հետագայում հնարավոր է համագործակցությունը շարունակվի մարզային այլ ակադեմիաներում նույնպես։

Նախորդ հոդվածը
Փյունիկը հաղթեց Գանձասարին
Հաջորդ հոդվածը
Տեղի է ունեցել Նոայի ակադեմիայի բացումը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։