BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
22 Մայիս 2026

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը հունիսին կայանալիք երկու ընկերական հանդիպումների համար։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Դարպասապահներ

Հենրի Ավագյան - «Փյունիկ» 
Օգնեյ Չանչարևիչ - «ԻՄՏ Բելգրադ» (Սերբիա)
Արման Ներսեսյան - «Արարատ Արմենիա»
Ալեքսանդր Միշիև - «Ուրարտու»


Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Արարատ Արմենիա»
Արման Ղազարյան - «Ուրարտու»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Արտեմ Բանդիկյան - ԲԿՄԱ (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Էդգար Գրիգորյան - «Արարատ Արմենիա»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Արգիշտի Պետրոսյան - ԲԿՄԱ
Խուլիո Բուենո - «Արարատ Արմենիա»
Դավիդ Դավիդյան - «Ռոտոր» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Արամ Խամոյան - «Նոա»
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Կառլեն Հովհաննիսյան - «Փյունիկ»
Տիգրան Ավանեսյան - «Օրենբուրգ» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Գոռ Մանվելյան - «Նոա»

Հարձակվողներ

Ժիրայր Շաղոյան - «Արարատ Արմենիա»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա)
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ
Արթուր Միրանյան - «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Դավիթ Հակոբյան - «Պոդբրեժովա» (Սլովակիա)

Արտասահմանում խաղացող ֆուտբոլիստներից ազգային հավաքական հրավիրվածների ցանկում է ընդգրկվել նաև Օգնյեն Չանչարևիչը։ Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Ստյոպա Մկրտչյանը, Ֆինն Գերագուսյանը և Սերգեյ Մուրադյանը չեն միանա ազգային ընտրանուն վնասվածքների պատճառով։

Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաքը կսկսի հունիսի 1-ին։ Հունիսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհանդիպենք Ղազախստանին, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովային։

Նախորդ հոդվածը
Ռոնալդուի դուբլն օգնել է Ալ Նասրին հաղթել Դամակին և դառնալ Սաուդյան Արաբիայի չեմպիոն
Հաջորդ հոդվածը
Ալվարո Արբելոան հայտնել է Ռեալից հեռանալու մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։