BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ալվարո Արբելոան հայտնել է Ռեալից հեռանալու մասին
22 Մայիս 2026

Ալվարո Արբելոան հայտնել է Ռեալից հեռանալու մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մրցաշրջանի վերջին խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ակումբից հեռանալու մասին։ Նա իր երախտագիտությունն է հայտնել մադրիդյան թիմին: 

«Ես հեռանում եմ «Ռեալ Մադրիդից» անսահման երախտագիտությամբ, քանի որ խաղացողները ինձ ավելի լավ մարդ դարձրին և ստիպեցին վայելել ամեն օրս», - լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն մեջբերել է Արբելոայի խոսքերը սոցիալական ցանցերում։

Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ժոզե Մոուրինյոն կլինի «Ռեալ Մադրիդի» նոր մարզիչը։ Պորտուգալացի մարզիչը նախկինում «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչն էր 2010-ից 2013 թվականներին՝ թիմի հետ նվաճելով Իսպանիայի առաջնության, Իսպանիայի գավաթի և Իսպանիայի Սուպերգավաթի չեմպիոնությունը:

Արբելոային հարցրել են՝ արդյոք կընդգրկվի՞ Մոուրինյոյի մարզչական շտաբում, եթե վերջինս գլխավորի մադրիդյան ակումբը:

«Նա ունի ֆանտաստիկ մարզչական անձնակազմ, որը լավ է աջակցում նրան։ Եթե Ժոզեն գա «Ռեալ Մադրիդ», ես հնարավորություն չեմ ունենա նրա հետ աշխատելու», - Արբելոայի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։

Նախորդ հոդվածը
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Հաջորդ հոդվածը
Գվարդիոլան կհեռանա Մանչեսթեր Սիթիից՝ 10 տարի ակումբում անցկացնելուց հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։