BazaResidence
Փյունիկ-09-ը՝ Մ-18 տարեկանների Հայաստանի գավաթակիր| Քննարկվել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու հարցը| Մեկնարկել է Հայաստան-Մոլդովա հանդիպման տոմսերի վաճառքը| Գավին լաց է եղել՝ իմանալով, որ հրավիրվել է Իսպանիայի հավաքական ԱԱ-2026-ի համար (տեսանյութ)| Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Նորվեգիայում մասնակցել է Coach Mentor ծրագրին| Հավանականություն կա, որ կհեռանամ. Սպերցյան|
Քննարկվել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու հարցը
Այսօր 10:10

Քննարկվել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու հարցը

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը։ Այս մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գործադիր կոմիտեն քննարկել է ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու հարցը։ Ձևավորվել է աշխատանքային խումբ, որին Գործադիր կոմիտեի յուրաքանչյուր անդամ կներկայացնի փոփոխությունների վերաբերյալ իր առաջարակները։ Աշխատակազմը կհամակարգի դրանք և կներկայացնի Գործադիր կոմիտեի հաստատմանը։

Հաստատվել է նաև ՀՖՖ Բժշկական կոմիտեի կազմը։   Կոմիտեի նախագահը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն է: Կոմիտեի նախագահի տեղակալը կլինի Վիժնմեդ կլինիկայի ղեկավար Մկրտիչ Մարուքյանը:

Բժշկական կոմիտեն քննարկում և հավանություն է տալիս ՀՖՖ բժշկական դեպարտամենտի՝ սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության հարցերի, ինչպես նաև սպորտային բժշկության մեջ նախատեսվող բարեփոխումների ծրագրերին։ Բժշկական կոմիտեն զբաղվում է ֆուտբոլում առկա բժշկական հարցերին առնչվող բոլոր խնդիրներով:

Նախորդ հոդվածը
Մեկնարկել է Հայաստան-Մոլդովա հանդիպման տոմսերի վաճառքը
Հաջորդ հոդվածը
Փյունիկ-09-ը՝ Մ-18 տարեկանների Հայաստանի գավաթակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։