BazaResidence
Ալաշկերտը հաղթեց Շիրակին և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր| Արարատը 1 միավոր վաստակեց ԲԿՄԱ-ի հետ խաղում ու խուսափեց վերջին տեղից| Ալաշկերտ-Շիրակ, Արարատ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայաստանում կանցկացվի UEFA Regions' Cup-ի որակավորման նախնական փուլը| Հայաստանի Պրեմիեր լիգա. մեկնարկում է վերջին տուրը| Ռոնալդինյոն ժամանել է Երևան|
Ալաշկերտը հաղթեց Շիրակին և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր
Այսօր 20:55

Ալաշկերտը հաղթեց Շիրակին և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր

Fastex Պրեմիեր լիգայի վերջին՝ 27-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունել էր «Շիրակին» ու հաղփեց 2։0 հաշվով։

5-րդ րոպեին «Շիրակի» պաշտպան Ալեքսա Վիդիչը գրավեց սեփական դարպասը, իսկ 25-րդ րոպեին Կարեն Նալբանդյանի փոխանցումից աչքի ընկավ Յարոսլավ Մատյուխինը՝ մեծացնելով «Ալաշկերտի» առավելությունը։

Այսպիսով, Վահե Գևորգյանի գլխավորած թիմը վաստակեց 53 միավոր ու բարձրացավ 2-րդ հորիզոնական՝ ապահովելով տեղը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում։

«Շիրակը» մրցաշրջանն ավարտեց 13 միավորով՝ վերջին 10-րդ հորիզոնականում։

Հիշեցնենք, որ տուրի մյուս խաղերը կկայանան վաղը՝ մայիսի 27-ին և կմեկնարկի 19։00-ին։

«Արարատ-Արմենիա»-«Գանձասար»
«Փյունիկ»-«Վան»
«Ուրարտու»-«Նոա»

Նախորդ հոդվածը
Ալաշկերտ-Շիրակ, Արարատ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Արարատը 1 միավոր վաստակեց ԲԿՄԱ-ի հետ խաղում ու խուսափեց վերջին տեղից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։