BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին
27 Մայիս 2026

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը խոսել է մարտարվեստների կարևորության մասին երեխաների զարգացման ու առողջ ապրելակերպի հարցում։

«Եթե մենք ցանկանում ենք ունենալ ուժեղ և առողջ սերունդ, շատ կարևոր է, որ երեխաները զբաղվեն սպորտով։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան գործում է 2005 թվականից և Միջազգային ֆեդերացիայի անդամ է։ Մեր մարզիկները մասնակցում են Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների և տարբեր միջազգային մրցաշարերի, ունենում են հնարավորություն զգալ մրցակցային շունչը տարբեր երկրներում։ Դա ևս շատ կարևոր է փորձի ավելացման, մրցակցային ռիթմի բարելավման առումով»,- ասել է Անդրանիկ Հակոբյանը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում։ Անդրանիկ Հակոբյանը նաև անդրադարձել է մարզիչների կարևորությանը և խոսել լիցենզավորման անհրաժեշտության մասին։ «Մեր ֆեդերացիան շատ է կարևորում իր մարզիչների դերը մարզիկների պատրաստման գործում։ Մենք շատ հետևողական ենք մարզչական ստանդարտների հարցում։ Այն մարզիչները, որոնք չեն համապատասխանում մեր ֆեդերացիայի քաղաքականությանը, չեն կարող տեղ ունենալ մեր թիմում։ Ցավալին այն է, որ եղել նման մարզիչներ, որոնք հեռացվել են մեր ֆեդերացիայից, բայց այժմ մարզչական գործունեություն են ծավալում այլ վայրում։ Կան դեպքեր, երբ մարզչական որակավորում չունեցող մարզիչները բացում են խմբակներ ու անցկացնում մարզումներ։ Նման մոտեցումները կարող են ոչ թե նպաստել երեխաների զարգացմանը, այլև վնասել նրանց առողջությանը։ Այստեղ շատ կարևոր է նաև պետության դերը։ Պետությունը պետք է անցկացնի պետական լիցենզավորում, որպեսզի բոլոր մարզիչները համապատասխանեն իրենց կատարած աշխատանքին։ Անհրաժեշտ է սահմանել վերահսկողություն, որպեսզի բոլորն աշխատեն իրավական դաշտում»,- նշել է Անդրանիկ Հակոբյանը։

Նախորդ հոդվածը
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։