BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում| Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Ինտերի հետ|
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է
Այսօր 21:00

Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է

Ավարտվեց Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանը։

Վերջին՝ 27-րդ տուրում նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասարին»՝ Ժիրայր Շաղոյանի 42-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։

«Փյունիկը» 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վանի» նկատմամբ։ 2-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանն առաջ մղեց «Վանին»։ 21-րդ րոպեին Խավիեր Մորենոն դիպուկ իրացրեց 11-մետրանոցը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։ 84-րդ րոպեին Ֆելիպե Ալմեյդան հաղթանակ պարգևեց երևանյան ակումբին։

«Նոան» հյուրընկալվել էր «Ուրարտուին» ու ջախջախեց 5։0 հաշվով։ Արդեն 2-րդ րոպեին Գոռ Մանվելյանը բացեց խաղի հաշիվը։ Ընդամենը 3 րոպե անց Նաթանայել Սաինտինին մեծացրեց «Նոայի» առավելությունը։ 2-րդ կեսում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն աչքի ընկավ ևս 3 անգամ։ Նախ 59-րդ րոպեին Մարին Յակոլիշի փոխանցումից աչքի ընկավ Արամ Խամոյանը, ապա 75-րդ րոպեին Խամոյանի փոխանցումից՝ Յակոլիշը։ Հանդիպման վերջակետը դրեց Գուստավո Սանգարեն՝ 78-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ տուրի մյուս խաղերում «Ալաշկերտը» 2 անպատասխան գնդակ էր ուղարկել «Շիրակի» դարպասը, իսկ ԲԿՄԱ-ն ու «Արարատը» փոխանակվել էին 1-ական գոլով։

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը․

Նախորդ հոդվածը
Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։