BazaResidence
Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները՝ ՉԼ որակավորման առաջին փուլում| Բերեզովսկին արձագանքել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխությանը| Ալ Ահլին պատրաստ է Սպերցյանի համար 25 մլն եվրո առաջարկել | Աղբյուր. Սպերցյանը համաձայնել է տեղափոխվել Ալ-Ահլի| Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններում 2025-2026 մրցաշրջանի հաղթողները| Նոայի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Սերբիայի փոխչեմպիոնի հետ|
Եկել է ժամանակը հրաժեշտ տալու Հայաստանին, «Նոային», և մարդկանց, որոնք ընդմիշտ կմնան իմ սրտում․ Գոնսալո Սիլվա
01 Հունիս 2026

Եկել է ժամանակը հրաժեշտ տալու Հայաստանին, «Նոային», և մարդկանց, որոնք ընդմիշտ կմնան իմ սրտում․ Գոնսալո Սիլվա

«Նոա» ՖԱ–ի պորտուգալացի պաշտպան Գոնսալո Սիլվան երկու տարի հանդես գալով ակումբի կազմում 2025/26 մրցաշրջանի վերջին խաղում հրաժեշտ տվեց խաղընկերներին․ մարզիչներին ր երկրպագուներին։
 
Ֆուտբոլիստը նաև իր շնորհակալական ուղերձն է հղել այն մարդկանց, որոնք եղել են նրա հետ այս ընթացքում․
 
«Շնորհակալություն, «Նոա՛», որ այսքան դուռ բացեցիր փորձառության համար։
 
Ես եկա մի նոր երկիր, ծանոթացա նոր մշակույթի, ֆուտբոլով ապրելու նոր մոտեցման հետ և հանդիպեցի մարդկանց, որոնք առաջին իսկ օրվանից ինձ ցույց տվեցին, որ ես ինչ–որ ավելի մեծ պատմության մի մասն եմ։
 
Սա մի փուլ էր, որը գերազանցեց բոլոր սպասելիքները, ինչ ես կարող էի պատկերացնել։ Ես երջանիկ էի ու հասունացա, շատ բան սովորեցի, նվաճեցի կարևոր տիտղոսներ, դարձա չեմպիոն։ Զգացի այն եվրոպական ֆուտբոլային երեկոները, որոնք ժամանակին թվում էին հեռավոր երազանքի մի մաս։ Եղա այն մարզադաշտերում, որոնք նախկինում պատկերացնում էի միայն դրսից, և պատիվ ունեցա դրանք ապրել ներսից՝ կրելով «Նոայի» մարզաշապիկը և զգալով այս ակումբը ներկայացնելու պատասխանատվությունը։
 
Ինձ հետ տանում եմ յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր խաղ, յուրաքանչյուր հաղթանակ, յուրաքանչյուր դժվարություն և յուրաքանչյուր գրկախառնություն։  Ինձ հետ տանում եմ նաև այն ընկերներին, որոնց հետ միասին անցել եմ այս ճանապարհը, մարզիչներին և անձնակազմի անդամներին, որոնք ամեն օր աշխատել են ինձ հետ, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ինչ–որ կերպ դարձել են այս ճանապարհորդության մասնիկը։
 
Երկրպագուներ՝ շնորհակալություն ձեր հոգատարության, աջակցության և այն ջերմ ընդունելության համար, որ ցուցաբերեցիք իմ հանդեպ։ Նույնիսկ տնից հեռու գտնվելով՝ դուք ինձ ստիպեցիք զգալ հարգված, սիրված և գնահատված։
 
Ես հեռանում եմ հպարտությամբ՝ այն ամենի համար, ինչին միասին կարողացանք հասնել, երախտագիտությամբ՝ այն ամենի համար, ինչն ապրել եմ, և վստահությամբ, որ այս փուլը միշտ առանձնահատուկ տեղ կունենա իմ կյանքում։
 
Պետք է գիտակցել, թե երբ է ժամանակն ավարտելու մի շրջափուլ, և ես զգում եմ, որ այդ պահը հասունացել է։

Նախորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
Հաջորդ հոդվածը
Վահան Բերակչյանը՝ Ալաշկերտ ՖԱ գործադիր տնօրեն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։