BazaResidence
Regions' Cup, նախնական փուլ. Կիլիակիան մեկնարկել է վստահ հաղթանակով| Պատրաստ ենք բարձր մակարդակով ընդունել Դևիսի գավաթի հանդիպումները․ Դավիթ Չիբուխչյան| Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող| Առնո Ավետիսյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը 14 տարեկանում հաղթել է J30 շարքի մրցաշար | RAF. Արման Ծառուկյանի ու Արսեն Հարությունյանի հաղթանակները (տեսանյութ) | Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում|
Regions' Cup, նախնական փուլ. Կիլիակիան մեկնարկել է վստահ հաղթանակով
Այսօր 09:52

Regions' Cup, նախնական փուլ. Կիլիակիան մեկնարկել է վստահ հաղթանակով

Հունիսի 14-ին Երևանում մեկնարկել է UEFA Regions' Cup սիրողական ֆուտբոլի 2026/27 մրցաշրջանի որակավորման նախնական փուլը։ Մասնակցում է 3 սիրողական թիմ՝ հայկական «Կիլիկիան», էստոնական «Հիյումաան» և լիտվական «Տերան»։

Առաջին խաղում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում մրցեցին «Կիլիկիան» և «Տերան»։ Հայկական ակումբը 5 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Դուբլ ձևակերպեց Դավիթ Յավրյանը, մեկական անգամ աչքի ընկան Գեորգի Կոստենկովը, Արթուր Ալավերդյանն ու Գագիկ Ակուլյանը։

Հաջորդ խաղը կկայանա հունիսի 17-ին։ Կմրցեն «Հիյումաան» և «Տերան»։

Հիշեցնենք, որ առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմը կհայտնվի միջանկյալ փուլի առաջին խմբում։ Այդ խմբում են նաև Բոսնիա և Հերցեգովինան, Ուելսն ու Հյուսիսային Մակեդոնիան։ Միջանկյալ փուլում կմրցի 32 թիմ (Սան Մարինոն և Մալթան տարածաշրջանային թիմերի փոխարեն մրցաշարին մասնակցում են ազգային սիրողական հավաքականներով)։ Բոլոր հանդիպումները կկայանան 2026 թվականի օգոստոսի 21-ից դեկտեմբերի 4-ը։ Թիմերը կբաժանվեն 8 խմբի (յուրաքանչյուրում՝ 4 թիմ)։ Միայն առաջին տեղը զբաղեցրած թիմերը կանցնեն եզրափակիչ։ Եզրափակիչը կկայանա 2027 թվականի ամռանը։ 

Նախորդ հոդվածը
Պատրաստ ենք բարձր մակարդակով ընդունել Դևիսի գավաթի հանդիպումները․ Դավիթ Չիբուխչյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։