BazaResidence
Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար| Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը՝ Արարատի ֆուտբոլիստ| Ալ-Ահլին ողջունել է Սպերցյանին| Սպերցյանի գործակալը՝ Forbes-ին. Սա կլինի ռուսական ֆուտբոլի ակադեմիայի սանի ամենաթանկարժեք տրանսֆերը| Կրասնոդարը պաշտոնապես հայտարարեց Սպերցյանի տեղափոխության մասին| Ֆին Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել Սանդերլենդի հետ|
Ֆին Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել Սանդերլենդի հետ
Այսօր 15:00

Ֆին Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել Սանդերլենդի հետ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ֆին Գերագուսյանը «Սանդերլենդի» հետ ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Հարձակվողը նախորդ մրցաշրջանում ակադեմիայի թիմերի կազմում խփել է 13 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում՝ շարունակելով իր արդյունավետ ելույթները 2024/25 մրցաշրջանից հետո, որի ընթացքում ընդհանուր առմամբ մասնակցել էր 19 գոլային գործողության։

«18-ամյա ֆուտբոլիստի համար հաջողությունները շարունակվել են նաև միջազգային ասպարեզում․ նախորդ մրցաշրջանում նա առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական և մարտին Բելառուսի դեմ խաղում նշել իր նորամուտը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ստորագրելուց հետո Գերագուսյանն ասել է. «Անչափ հպարտ եմ ինձնով։ Մարզիչներն ու ակումբի ամբողջ անձնակազմն ինձ շատ են օգնել, և առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև ընտանիքիս, որն այս մրցաշրջանի ընթացքում մշտապես աջակցել ու առաջ է մղել ինձ։ Ես արդեն ունեցել եմ հիանալի հնարավորություններ և արժեքավոր փորձ, և հուսով եմ, որ այս մրցաշրջանում դրանք ավելի շատ կլինեն»։

Ակադեմիայի ղեկավար Ջոն Հյուիթսոնը հավելել է. «Ֆինը վերջին երկու մրցաշրջանների ընթացքում հսկայական առաջընթաց է գրանցել, ինչը նրա աշխատասիրության և նվիրվածության լավագույն ապացույցն է։ Մենք շատ ուրախ ենք, որ նա շարունակելու է իր զարգացումն ու առաջընթացը մեր ակումբում»։

Նախորդ հոդվածը
Փյունիկը մեկնել է Մալթա
Հաջորդ հոդվածը
Կրասնոդարը պաշտոնապես հայտարարեց Սպերցյանի տեղափոխության մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։