Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ալ-Ահլին ողջունել է Սպերցյանին
07 Հուլիս 2026

Ալ-Ահլին ողջունել է Սպերցյանին

«Ալ-Ահլիի» մամուլի ծառայությունը Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունից հետո հրապարակում է կատարել՝ ողջունելով «Կրասնոդարի» նախկին կիսապաշտպանին։

«Սկսվում է նոր գլուխ… Բարի գալուստ, Էդուարդ Սպերցյան», — ասվում է ակումբի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սպերցյանը «Ալ-Ահլիի» հետ կնքել է «3+1» ձևաչափով պայմանագիր։

2025/26 մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, դարձել 14 գոլի հեղինակ և կատարել 18 գոլային փոխանցում։ Նրա՝ «Կրասնոդարի» հետ գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Սպերցյանի գործակալը՝ Forbes-ին. Սա կլինի ռուսական ֆուտբոլի ակադեմիայի սանի ամենաթանկարժեք տրանսֆերը
Հաջորդ հոդվածը
Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։