BazaResidence
Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար| Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը՝ Արարատի ֆուտբոլիստ| Ալ-Ահլին ողջունել է Սպերցյանին| Սպերցյանի գործակալը՝ Forbes-ին. Սա կլինի ռուսական ֆուտբոլի ակադեմիայի սանի ամենաթանկարժեք տրանսֆերը| Կրասնոդարը պաշտոնապես հայտարարեց Սպերցյանի տեղափոխության մասին| Ֆին Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել Սանդերլենդի հետ|
Սպերցյանի գործակալը՝ Forbes-ին. Սա կլինի ռուսական ֆուտբոլի ակադեմիայի սանի ամենաթանկարժեք տրանսֆերը
Այսօր 15:15

Սպերցյանի գործակալը՝ Forbes-ին. Սա կլինի ռուսական ֆուտբոլի ակադեմիայի սանի ամենաթանկարժեք տրանսֆերը

«Կրասնոդարի» ավագ և առաջատար Էդուարդ Սպերցյանը դարձել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» ֆուտբոլիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերը Սերգեյ Գալիցկիի ակումբին կբերի ավելի քան 25 միլիոն եվրո։ Forbes Sport-ը զրուցել է ֆուտբոլիստի գործակալի հետ, որը գործարքն անվանել է ռուսական ֆուտբոլի պատմության խոշորագույն տրանսֆերներից մեկը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն եվրո, ևս 5 միլիոն եվրո նախատեսված է բոնուսների տեսքով, իսկ «Կրասնոդարը» կստանա նաև ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից գոյացած գումարի 10 տոկոսը։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Սպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոն։

2025/26 մրցաշրջանի ավարտին «Ալ-Ահլին» զբաղեցրել է երրորդ տեղը Սաուդյան Պրո լիգայում։ Թիմի կազմում հանդես են գալիս այնպիսի ճանաչված ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռիյադ Մահրեզը, Այվեն Թոնին, Ֆրանկ Կեսիեն և Էդուարդ Մենդին։

«Մեզ համար այս տեղափոխությունն, անկասկած, առաջընթացի քայլ է։ Սաուդյան Պրո լիգայում հանդես են գալիս և հանդես են եկել համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Նեյմարը, Ն'Գոլո Կանտեն, Կարիմ Բենզեման, Ռոբերտո Ֆիրմինոն, Սադիո Մանեն։ 2026 թվականի աշխարհի առաջնության մասնակիցների թվով Պրո լիգան զբաղեցնում է վեցերորդ տեղը ներկայացված խաղացողների քանակով։ Հենց այս չափանիշներն են մեզ հիմք տալիս այս տրանսֆերը հաջողված համարելու», — Forbes-ին ասել է Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը։

Մինչև 26-ամյա Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը «Կրասնոդարի» պատմության ամենաթանկ վաճառքները Մատվեյ Սաֆոնովի՝ 20 միլիոն եվրոյի դիմաց ՊՍԺ տեղափոխությունն ու Կևին Կաստանյոյի՝ 12,6 միլիոն եվրոյով «Ռիվեր Փլեյթ» տեղափոխությունն էին։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկ տրանսֆերը շարունակում է մնալ 2023 թվականին «Զենիթի» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» միջև կայացած գործարքը, որի շրջանակում Մալկոմը տեղափոխվեց սաուդյան ակումբ՝ 60 միլիոն եվրոյի դիմաց։

Ինչ վերաբերում է ռուսական ֆուտբոլի ակադեմիաների սաներին, ապա մինչ այժմ ամենաթանկ վաճառքը գրանցվել էր 2018 թվականին, երբ ԲԿՄԱ-ի սան Ալեքսանդր Գոլովինը 30 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մոնակո»։

Նախորդ հոդվածը
Կրասնոդարը պաշտոնապես հայտարարեց Սպերցյանի տեղափոխության մասին
Հաջորդ հոդվածը
Ալ-Ահլին ողջունել է Սպերցյանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։